Արդյո՞ք ռուկոլան աշխարհում ամենաօգտակար մթերքներից մեկն է
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք ռուկոլան աշխարհում ամենաօգտակար մթերքներից մեկն է

Ռուկոլան բացառապես օգտակար բույս է, որի մեջ պարունակվում են շատ վիտամիններ և հանքային նյութեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։

Ինչպես տեղեկացնում է Health-News-ը, եթե սննդի մեջ ռուկոլա օգտագործվի ամեն օր, այն կօգնի ամրացնել ոսկորները կալցիումի և վիտամին К-ի պարունակության հաշվին։ Ռուկոլան պարունակում է նաև հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների, թթվային սթրեսի դեմ՝ դրանով իսկ նվազեցնելով քաղցկեղի առաջացման վտանգը։

Ակնաբույժները հավաստիացնում են, որ ռուկոլան պաշտպանում է նաև աչքերը, դրանում կան А և К վիտամիններ, բետա-կարոտին, որոնք շատ օգտակար են աչքերի համար։ Ռուկոլան պատկանում է կանաչ թերթիկավոր բանջարեղենների շարքին, ունի ալֆա-թթուներ։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այդ միացությունը կապված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազման և ինսուլինի հանդեպ բարձր զգայունակության հետ։

Ռուկոլան հարուստ է նաև սննդային հյուսվածքներով, որոնք օգնում են մարսողական համակարգին և երկար ժամանակ կուշտ լինելու զգացողություն ապահովում։ Իսկ կալորիաներ ռուկոլան քիչ է պարունակում, ուստի այն համարվում է իդեալական մթերք մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերահսկել քաշը։

Ավելին, աղեհամակարգի առողջությունը կապված է իմունային համակարգի հետ, դրա համար առաջինի լավ վիճակն ազդում է երկրորդի վրա։ Ռուկոլան նաև վիտամին С է պարունակում, որը խթանում է իմունիտետը։

med.news.am