Ո՞ր մթերքներն են օգնում կանխել կրծքագեղձի քաղցկեղը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են օգնում կանխել կրծքագեղձի քաղցկեղը

Ճիշտ սնվելը կարող է պաշտպանել քաղցկեղի շատ տեսակներից, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղից: Քաղցկեղի կանխարգելման համար, բնականաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն սննդակարգին, այլև հրաժարվել ծխելուց և ալկոհոլի չարաշահումից, ինչպես նաև ավելի շատ շարժվել և ազատվել ավելորդ քաշից:

Այսպիսով, քաղցկեղի կանխարգելման համար ինչպիսի՞ մթերքներ է խորհուրդ տրվում ավելացնել սննդակարգին:

Կարմիր կաղամբ

Կարմիր կաղամբը պարունակում է ինդոլ-3-կարբինոլ՝ նյութ, որը կարող է արդյունավետ լինել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության նվազեցման գործում: Կաղամբի մեջ կա նաև ծծումբ պարունակող սուլֆորաֆան միացություն, որը ինհիբիրացնում է դեացենտիլազ գիստոնը՝ ֆերմենտ, որը մասնակցում է քաղցկեղային բջիջների աճին: Դրանից բացի, կարմիր կաղամբը հարուստ է անտոցիանիններով՝ նյութեր, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտային հատկություններով:

Նուռ

Նուռն ինհիբիրացնում է արոմատազա ֆերմենտը, որը անդրոգենը վերափոխում է էստրոգենի: Արոմատազան կարող է տղամարդկանց մոտ առաջացնել էստրոգենի անչափ բարձր մակարդակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչպիսին են ավելորդ քաշ հավաքելը, կրծքի և փորի շրջանում ճարպի կուտակումը և այլն: Իսկ կանանց մոտ կարող է առաջացնել հորմոնային խանգարումներ, որոնց պատճառով կարող է մեծանալ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Գազար

Գազարը հարուստ է բետա կարոտինով՝ նյութ, որը հայտնի է հակաօքսիդանտային հատկություններով: Իսկ գազարի նարնջագույն տեսակները պարունակում են նաև հակաբորբոքային անտոցիանին միացությունը, որը կարող է արդյունավետորեն կանխել բջիջների, սպիտակուցների և ԴՆԹ-ի վնասումը, ինչը նպաստում է քաղցկեղի զարգացմանը:

Խնձոր

Խնձորի վարդագույն և կարմիր կեղևում պարունակվում են անտոցիանիններ, որոնք կան նաև կարմիր կաղամբի մեջ: in vitro հետազոտություններում խնձորի մեջ պարունակվող ֆլավոնոլ կվերցետինը դրսևորել է կրծքագեղձում քաղցկեղային ուռուցքի աճը կանխող հատկություն:

Խաղող

Կարմիր խաղողը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք զգալիորեն նվազեցնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը: Խաղողի կեղևում պարունակվում են անտոցիանիններ և կատեխիններ՝ հզոր հակաօքսիդացնողներ, որոնք կարող են ճնշել օրգանիզմում ազատ ռադիկալների ակտիվությունը՝ կանխելով բջիջների օքսիդացումն ու քայքայումը: Խաղողի մեջ նաև կան կարևոր ֆենոլային միացություններ՝ կոֆեինաթթու, կվերցետին և միրեցետին, որոնք ապահովում են քաղցկեղից լրացուցիչ պաշտպանություն:

Ճակնդեղ

Ճակնդեղի մեջ պարունակվում է բետանին, որը գործում է որպես ազատ ռադիկալները չեզոքացնող հզոր հակաօքսիդանտ. ազատ ռադիկալները մոլեկուլներ են, որոնք վնասում են բջիջների ամբողջականությունը և դրանով իսկ արագացնում ծերացման պրոցեսները և գեներում մուտացիաները, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը:

med.news.am