Սեդրակ Մկրտչյանը ֆեյսբուքում գրել է.
««Կսկսվեն Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման աշխատանքները. Վարչապետ».
Բացառիկ լավ լուրերից մեկը ներկայիս կառավարության կողմից։ Շատ եմ ողջունում, որ սենց թեմաների են անդրադառնում։
Առաջացած հարցեր․
- Ինչքան լայն տարածություն կփորեն։ Ենթադրվում է, որ քաղաքի ողջ հիմքում նման շերտ կա, որը քանդվել է ենթադրում եմ հերթական թուրք-պարսկական պատերազմի արդյունքում, ինչից հետո քանդված հիմքի վրա տեղում ստեղծվել է հրապարակը։ Իր չափսերով ավելի փոքր, քան էսօրվա հրապարակն է, բայց փաստացի էս մասը խուսափեց կառուցապատումից։
- Մշակութային շերտը բացելուց հետո, ինչ է արվելու։ Անցած անգամ բացելուց հետո որոշվեց չքանդել սա, այլ փակել մինչ լինի փող ու լավ նախագիծ սա մարդկությանը ի ցույց դնելու։ Հարցս՝ կա հիմա արդյոք էտ փողը ու պատրաստակամությունը 3 անգամ ավել ավտոների քանակ ունեցող, խցանումներից խեղդվող քաղաքի ամենակենտրոնում ստեղծել նման նախագիծ։ Շատ գլոբալ կծիկի փոքր մասն է սա։
- Հրապարակի տակի մշակութային շերտից բացի կան այլք, օրինակ Ալեն-Էլենի տակ գտնվող մոնժոլական շրջանի, բայց կարծես թե շիա դավանանքի դամբարանը, Կոնդի կիսաքանդ մզկիթը, Կոզեռնի մատուռը Դեմիրճյան-Պռոշյանի միջնամասում, ու որոշ ուրիշներ։ Երկու ամիս առաջ Դալմայի այգիներում քանդեցին միջնադարյան գինու հնձանը ու պաշտոնական որևէ բացատրություն չհանդիպեցի, բացի նրանց, որ այն չի եղել ընդգրկված որևէ պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ։
Ողջունում եմ նման հարցերին անդրադառնալու պատրաստակամությունը։ Մաղթում այս գործը հասցնել տրամաբանական ավարտին»։