Եղանակային փոփոխությունները, տոթ տարածքներում գտնվելն ու սթրեսային իրավիճակները գլխացավ առաջացնող պատճառներից ընդամենը մի քանիսն են: Ցավալի է, սակայն գրեթե բոլորն էլ առերեսվել են այս ցավին: Ի՞նչ անել, երբ սաստիկ գլխացավ է առաջանում:
Առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, դեղահաբեր խմելն է: Սակայն նկատե՞լ եք, որ երբ դեղի ազդեցությունն անցնում է, գլխացավը վերադառնում է:
Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք առաջարկում գլխացավի դեմ բնական հզոր միջոց, որը կայծակնային ազդեցություն ունի:
Բաղադրություն
- 100 մլ նվենու (эвкалипт) թուրմ
- 100 մլ կատվախոտի (валериана) թուրմ
- 100 մլ սրտախոտի (пустырник) թուրմ
- 100 մլ ալոճենու (боярышник) թուրմ
- 50 մլ քաջվարդի թուրմ
- 50 մլ անանուխի թուրմ
- 10 հատիկ մեխակ
- 1 ճ/գ մեղր
- 10 գ կոճապղպեղ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցրեք մուգ գույնի ապակե տարայի մեջ, կափարիչը ծածկեք: Թողեք 25 օր թրմվի մութ վայրում, ժամանակ առ ժամանակ խառնեք շշի պարունակությունը:
Ապա խառնուրդը քամեք և լցրեք ապակե շշի մեջ:
Օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, օգտագործեք այս խառնուրդից 25 կաթիլ: Որոշ ժամանակ անց կնկատեք, որ գլխացավն անհետ անցել է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը