Փաշինյանն իր քաղաքական թիմում Վանեցյանի հարցի շուրջ աջակցություն չի՞ ստանում. zham.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանն իր քաղաքական թիմում Վանեցյանի հարցի շուրջ աջակցություն չի՞ ստանում. zham.am

Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում Վանեցյանի դեմ արշավը այդպես էլ քաղաքական թիմից ոչ ոք չաջակցեց: Ավելին` Փաշինյանը այս հարցում խաղի մեջ մտցրեց նույնիսկ իր ընտանիքի անդամներին: Նրա աներձաgը նույնիսկ մեղադրեց, որ «…Վանեցյանը հեռացվեց իշխանությունից, որովհետև պետական հեղաշրջում էր նախապատրաստում…»: Պարզվեց, որ բացի Փաշինյանի ընտանիքի անդամներից  պետական հեղաշրջման մասին  վարչապետի թիմակիցներից ոչ մեկին հայտնի չի եղել:

Ավելին`  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այդ թերթի գրառումը համարեց`  «կենցաղային խոսակցություն», իսկ Վանեցյանին քաղաքական հակառակորդ չհամարեց: Ի դեպ Վանեցյանի մասով հրաժարվեցին գնահատականներ տալ նաև տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Այսինքն՝ նրանք համաձայն չեն Փաշինյանի աներձագի գնահատականի հետ, քանզի  նոր հարցադրում է առաջ գալիս: Փաստորեն երկրում սպասվում էր պետական հեղաշրջում, որի մասին գիտեին միայն Փաշինյանը, նրա թերթի վերլուծաբանը և աներձագը: Սա է՞ նոր Հայաստանի խաղի կանոնները: Սա պարզապես իսկական խայտառակություն է, որն իր կրկնօրինակը չունի աշխարում: Սա ոչ միայն դեմոկրատիա չէ, սա բռնապետություն էլ չէ: Այսպիսի վիճակ նույնիսկ Ադրբեջանում  հնարավոր չի լինի: Սա ընտայնապետության այնպիսի մոդել է, որը սովորաբար տարածված է որոշ աֆրիկյան երկրներում: Պարզապես այնտեղ,  քանի որ իշխում է ոչ թե ընտանիքը, այլ ցեղը, ապա պետական գործերի մասին ավելի շատ մարդիկ  են տեղյակ, քան ներկայիս Հայաստանում:

Իսկ  2500 տարեկան ազգի համար այսպիսի իշխանություն ունենալը ամոթ է, խայտառակություն: Ինտուիտիվ սա հասկանում են նույնիսկ Փաշինյանի թիմակիցները և այդ իսկ պատճառով մտորում են, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից:

Վերջին ՔՊ-ի խորհրդաժողովին, բնականաբար,   այս հարցը չէր կարող լուծել և ամենևին էլ այս խնդիրը կապ չունի Վանեցյանի հետ: Վանեցյանի հարցը միայն մակերեսի վրա է դրված:

Պարզապես արդեն բոլորի համար էլ պարզ է դառձել, որ գործ ունենք անհավասարակշիռ մարդու հետ, ով պետությունը կառավարում է սեփական կապրիզները բավարարելու հիման վրա:

Հետաքրքիր է, որ նույնիսկ սորոսականները մեծ հաշվով չաջակցեցին Փաշինյանին: Սրանք հասկացել են, որ կարող են «պղտոր ջրում ձուկ որսալ» և հայտարարում են, որ խնդիրը միայն Վանեցյանի մեջ չէ, այլ՝ վանեցյանների մեջ: Ինչը նշանակում է, որ Փաշինյանին ակնարկում են.  «հանձնեք ԱԱԾ-ն մեզ և մենք կաջակցենք ձեզ»:

Գործնականում սա ոչ թե նրանց պահանջն է, այլ փաստացի ամերիկյան և թուրքական շրջանակների պահանջն է, որոնք փորձում են նեղն ընկած Փաշինյանից նոր ոլորտներ կորզել պետական կառավարման համակարգում:

Այս մասին մենք դեռ մեր վերլուծությունները կներկայացնենք:

Պարզապես նշենք, որ երկիրը հայտնվել է ծայր աստիճան վտանգավոր վիճակի մեջ, որտեղ այլևս չկա կառավարող թիմ, իսկ թիմի առաջնորդը այլևս չի վստահում ոչ մեկին և զբաղված է բացառապես սեփական կապրիզները բավարարելով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am



Նման նյութեր