Խմեք այս խառնուրդը և օրգանիզմից հանեք այն ամենը, ինչ կերել եք ամբողջ օրվա ընթացքում
Advertisement 1000 x 90

Խմեք այս խառնուրդը և օրգանիզմից հանեք այն ամենը, ինչ կերել եք ամբողջ օրվա ընթացքում

Fithacker.ru կայքը գրում է, որ տնային պայմաններում հնարավոր է պատրաստել ըմպելիք, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, մաքրել օրգանիզմը բոլոր տոքսիններից։ Սա կօգնի ազատվել ավելորդ քաշից, նվազեցնել որովայնի ծավալը։ Անհրաժեշտ է իմանալ, որ որովայնի հատվածում կուտակվող ճարպը կարող է կապված լինել այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և սիրտ-անոթային հիվանդությունները։ Որոշ հետազոտություններ  հաստատել են կապը որովայնի հատվածում կուտակված ճարպի և երկրորդ կարգի դիաբետի միջև։ Եթե ցանկանում եք ազատվել այդ ճարպից, անհրաժեշտ է սկսել ֆիզիկական ակտիվ աշխատանքն ու առողջացնել սննդակարգը։ Ըստ կայքի՝ գոյություն ունի բնական ըմպելիք, որը կօգնի ձեզ քաշից ազատվելու և առողջ ապրելու գործում։

Բաղադրիչներ

1 կիտրոն

1 կապ մաղադանոս

1 ճաշի գդալ մանրացված իմբիր

1 թեյի գդալ քացախ

1 դարչին կամ 1 թեյի գդալ դարչինի փոշի

կես լիտր ջուր

Պատրաստման եղանակը։ Ամեն ինչ շատ պարզ է. անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները բլենդերում։ Հյութն անհրաժեշտ է խմել ամեն երեկո քնելուց առաջ։

Մաղադանոսի օգտակարությունը

Հրաշալի լուծում է երիկամների և միզուղիների վարակների դեպքում։

Պարունակում է ուժեղ հակաօքսիդանտներ և եթերային յուղեր։

Օգտագործվում է քաղցկեղը և ուռուցքները կանխելու համար։

Օգնում է սթրեսի դեմ պայքարում։

Օգտագործվում է շնչառության թարմացման համար։

Հակաբորբոքային միջոց է։

Մաղադանոսի թուրմը կարող է օգնել հեղուկի՝ օրգանիզմում կուտակման դեպքում։

Օգտագործվում է արյունը մաքրելու համար։

Բնական միզամուղ է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am