Գիտնականները հայտնել են, թե որ մթերքներն են կարող պաշտպանել վաղաժամ մահանալուց
Advertisement 1000 x 90

Գիտնականները հայտնել են, թե որ մթերքներն են կարող պաշտպանել վաղաժամ մահանալուց

Ֆերմենտացված սոյայի մթերքների գործածումը, ինչպիսին են միսոն և նատոն, կարող է պաշտպանել վաղաժամ մահանալուց, պնդում են ճապոնացի գիտնականները:

MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ մասնագետները վերլուծել են 45-ից մինչև 74 տարեկան 42 750 տղամարդկանց և 50 165 կանանց մասնակցությամբ հետազոտության արդյունքները: Կամավորները հայտնել են իրենց սննդակարգային սովորությունների, կենսակերպի և առողջական վիճակի մասին: Նրանց հետևել են գրեթե 15 տարի, և այս ընթացքում մահվան բոլոր դեպքերը գրանցվել են:

Պարզվել է, որ ֆերմենտացված սոյայի գործածումը վաղաժամ մահվան հավանականությունը մինչև 10 տոկոսով նվազեցրել է, բայց սոյայի մթերքների ընդհանուր գործածումը այս ցուցանիշի վրա ոչ մի կերպ չի ազդել: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ միսո կամ նատո ուտող մարդիկ ավելի հազվադեպ են տառապել սիրտ-անոթային հիվանդություններով: Միաժամանակ սոյայի ոչ մի արդյունք չի հայտնաբերվել քաղցկեղի զարգացման հավանականության վրա:

Գիտնականների խոսքով՝ ֆերմենտացված սոյայի մթերքները ավելի մեծ քանակությամբ բջջանյութ, կալիում և բիոակտիվ բաղադրիչներ են պարունակում, քան դրանց չֆերմենտացված նմանօրինակները, ինչը բացատրում է հայտնաբերված համահարաբերակցությունը: Չնայած հետազոտությունը դիտողական էր, այսինքն՝ արդյունքներով հնարավոր չէ ճշգրիտ պարզել պատճառահետևանքային փոխադարձ կապը, ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում, որ սոյայի մթերքները առողջության վրա բարենպաստ են ազդում:

med.news.am