Արթուր Վանեցյանը փակ հանդիպում կունենա ԶԼՄ-ների ղեկավարների հետ. հրավիրված է նաև Աննա Հակոբյանը. Sputnik Արմենիա
Advertisement 1000 x 90

Արթուր Վանեցյանը փակ հանդիպում կունենա ԶԼՄ-ների ղեկավարների հետ. հրավիրված է նաև Աննա Հակոբյանը. Sputnik Արմենիա

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 5-ին փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ լրատվամիջոցների ղեկավարների հետ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հանդիպմանը կմասնակցեն տպագիր մամուլի ներկայացուցիչները։ Հրավիրված է նաև ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։

Վանեցյանը պատրաստվում է պատասխանել խմբագիրների հարցերին, տարբեր թեմաների շուրջ զրուցել նրանց հետ և խոսել  քաղաքական առաջիկա զարգացումների մասին։