Պոմելո․ օգտակար և վնասակար հատկությունները
Advertisement 1000 x 90

Պոմելո․ օգտակար և վնասակար հատկությունները

Պոմելոն ցիտրուսային համանուն մշտադալար ծառի պտուղն է։ 100 գրամ մրգի կալորիականությունը 38 կկալ է։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ (А, С, В1, В2, В5), հանքանյութեր (կալցիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր, նատրիում), բջջանյութ, եթերային յուղեր և օրգանական թթուներ։

Օգտակար հատկությունները

Նպաստում է նյութափոխանակության արագացմանը, ինչի շնորհիվ խթանվում է ճարպերի այրումը, ուստի այն ցուցված է նիհարել ցանկացողներին։ Վիտամին C-ի պարունակության շնորհիվ պոմելոն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգնում է պայքարել վիրուսների և մանրէների դեմ։ Այն օգտագործում են նաև ճնշումն իջեցնելու և թրոմբների առաջացումը կանխելու
նպատակով։

Կոսմետոլոգիայում պոմելոն օգտագործում են խոնավացնող և սնուցող դիմակներ պատրաստելու համար։ Այդպիսի մի դիմակի համար անհրաժեշտ է հարյուր գրամ պոմելոյին խառնել մեկ թեյի գդալ մեղր և մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ։ Որպեսզի դիմակը չծորա, կարելի է կես ճաշի գդալ վարսակի ալյուր ավելացնել։ Դիմակը 10-15 դեմքին պահելուց հետո լվանալ գոլ ջրով և կրեմ քսել։ Ավելի արդյունավետ կլինի, եթե դիմակն օգտագործեք երեկոյան՝ քնելուց առաջ։ Ի դեպ՝ դեմքի մաշկի ճարպային փայլից ազատվելու և մաշկի տոնուսը պահելու համար առավոտյան կարելի է այն մաքրել պոմելոյի թարմ հյութով:

Վնասակար հատկությունները

Հակացուցված է ցիտրուսային մրգերի հանդեպ ալերգիա ունեցող մարդկանց։ Չի կարելի ուտել նաև ստամոսքի և տասներկումատնյա աղիքի խոցի սրման, ստամքսի բարձր թթվայնության, հեպատիտի և նեֆրիտի դեպքում

sotskiy.am