Հանգստացնող ըմպելիք
Advertisement 1000 x 90

Հանգստացնող ըմպելիք

Ձեզ հարկավոր է

1/3 թ.գդալ անիսոնի սերմեր, 1/3 թ.գդալ քեմոնի սերմեր, 1/3 թ.գդալ գինձի սերմեր և 1 բաժակ ջուր:

Պատրաստման եղանակը

Տարայի մեջ ջուրը հասցրեք եռման աստիճանի:

Համեմունքները լցրեք ջրի մեջ: Կափարիչով փակեք:

Կրակի վրայից վերցրեք և թրմեք 10-15 րոպե:

Խմեք փոքր կումերով և աշխատեք լիցքաթափվել և զգալ, թե ինչպես է հանգստանում մարմինը:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը