Healthy food star-ը նուշով պատրաստվող մի շարք բաղադրատոմսեր է առաջարկել, որոնք կարելի է կիրառել տարբեր հիվանդությունների բուժման համար:
Ըմպելիք` միզապարկի բորբոքման համար
Անհրաժեշտ բաղադրիչները` 1 լիտր ջուր, 2 ճաշի գդալ նուշ:
Պատրաստման եղանակը
Անհրաժեշտ է նուշը եփել ջրում, մինչև որ ջուրը կիսով չափ գոլորշիանա, ապա քամել հեղուկը: Մեկ բաժակ հեղուկը պետք է խմել ողջ օրվա ընթացքում:
Ստամոքսի ցավի և մարսողության բարելավման համար
Անհրաժեշտ բաղադրիչները` 50 գրամ նուշ, 50 գրամ շագանակագույն շաքարավազ, 1 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը
Պետք է թրջել նուշը տաք ջրով, որ հեշտ մաքրվի, ապա բլենդերով հարել մի փոքր ջրի հետ, ավելացնել շաքարավազը և ջուրը ու խառնել: Ստացված խառնուրդն անհրաժեշտ է քամել մառլյայով և ըմպել այն ջրի փոխարեն:
Բրոնխիտի կամ կոկորդի բորբոքման ժամանակ
Անհրաժեշտ բաղադրիչները` 3-4 հատ նուշ, 200 գրամ կաթ, 1 ճաշի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը
Նուշը անհրաժեշտ է աղալ, խառնել տաք կաթի և մեղրի հետ: Ստացված զանգվածը կարելի է սպառել օրվա ընթացքում՝ 3 անգամից: