Բնական դեղամիջոցներ ամենատարածված հիվանդությունները բուժելու համար
Advertisement 1000 x 90

Բնական դեղամիջոցներ ամենատարածված հիվանդությունները բուժելու համար

Բուսաբուժության կողմնակիցները նշում են, որ դեղաբույսերն օգտակար են ընդհանուր առողջության համար, իհարկե դրական արդյունք ստանալու համար այն առավել երկար ժամանակ է պահանջում` 3 շաբաթից մինչև մեկ տարի: Այս մասին գրում է Healthy life land-ը` ներկայացնելով մի քանի բաղադրատոմս տարածված հիվանդությունների բուժման համար:

Բնական դեղամիջոց` ասթմայի դեմ

Պատրաստման եղանակը: Պետք է բովել 300 շաքարավազ,  երբ այն գույնը փոխի, ավելացնել 9 ճաշի գդալ մեղր, 3  բաժակ կտրատած սոխ և 1.5 լիտր եռման ջուր: Անհրաժեշտ է խառնել բաղադրիչներն ու թողնել եռա մինչև հեղուկը կիսով չափ պակասի: Այնուհետև պետք է վերցնել կրակից և սառեցնել, որից հետո լցնել շշերի մեջ:

Այս բնական թուրմից  պետք է խմել  մեկ թեյի գդալ՝ ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ թերապիայի ընթացքում արգելվում է ծխելն ու ոգելից խմիչքների օգտագործումը:

Բնական դեղամիջոց` անգինայի  դեմ

Պատրաստման եղանակը: Պետք է կտրատել մի փոքր փիփերթ և սխտոր և 1 բաժակ եռման ջուր ավելացնել: Կրակի վրա թողնել 15-20 րոպե, ապա քամել: Ցանկության դեպքում կարելի է մեղր ավելացնել: Այս խմիչքը կարելի է խմել ցանկացած պահի կամ ողողումներ անել:

Գլխացավ

Անհրաժեշտ է կաղամբի մի քանի  թարմ տերև վերցնել, տաքացնել վառարանում մինչև մի քիչ փափկեն, ապա դնել ճակատին` օրական 3 անգամ: Կրկնել մինչև գլխացավն անցնի:

Արթրիտ և ռևմատիզմ

Կարելի է  մի քիչ վարսակի փաթիլ եփել ջրում և ըմպել այդ ջուրն օրական մի քանի անգամ: Եփված վարսակը կարելի է մարլայով  դնել ցավող հոդերին:

Այրվածքներ

Այրվածքները բուժելու համար պետք է հում աղացած կարտոֆիլը դնել այրված տարածքի վրա: