Սիրիայում իրավիճակի սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա. ԳՇ պետ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սիրիայում իրավիճակի սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա. ԳՇ պետ. armeniasputnik.am

Սիրիայում տեղի ուենցող իրադարձությունները կարող են անմիջականորեն ազդել Հարավային Կովկասի վրա։ Այս մասին «Եռաբլուրում» ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` պատասխանելով Սիրիայում ռուս–թուրքական հարաբերությունների սրացման մասին լրագրողների հարցին։

«Սա շատ կարևոր հարց է մեզ համար։ Մենք ուշադիր հետևում ենք բոլոր իրադարձությունենրին։ Բացի այդ, մշտապես կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես Ռուսաստանի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մյուս երկրների հետ։ Համագործակցում ենք, առաջին ձեռքից տեղեկություն ստանալու համար»,– ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` ՀՀ ՊՆ–ում կարծում են, որ իրավիճակը անմիջական կապ կարող է ունենալ Հարավային Կովկասում հետագա գործընթացների հետ։

Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությանը, ապա վերջին իրադարձությունների ֆոնին վտանգը չի ավելացել։

Դավթյանը վստահեցնում է, որ եթե ինչ–որ խնդիրներ առաջանան, ՊՆ ղեկավարությունը պատրաստ է անհապաղ արձագանքել դրանց։

Իրավիճակը Իդլիբում, որտեղ սիրիական բանակը 2020 թվականի սկզբին լայնածավալ գործողություններ էր սկսել, սրվեց փետրվարի վերջին։ Թուրքիան, որի դիտակետերը ռազմաճակատային գծից հետ էին, Դամասկոսից պահանջել է հանել զորքը, ուժեղացրել է նրա նկատմամբ լոյալ զինյալների աջակցությունը և Սիրիայի ՌՕՈւ ավիահարվածների հետևանքով իր մի քանի տասնյակ զինվորականների մահից հետո հայտարարել տարածաշրջանում «Գարնանային վահան» օպերացիայի մասին։

Սիրիայի կառավարությունն ու նրան աջակցող Ռուսաստանը հրաժարվել էին կանգնեցնել հարձակումը։ Սպասվում է, որ Իդլիբում իրավիճակը կդառնա Մոսկվայում մարտի 5-ին նախանշված ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների առանցքային թեման։

armeniasputnik.am