Ինչո՞ւ են մարդկանցից շատերը տառապում գոտկատեղի ցավերից եւ այս հարցում ի՞նչ դերակատարում է ունեցել էվոլյուցիան
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են մարդկանցից շատերը տառապում գոտկատեղի ցավերից եւ այս հարցում ի՞նչ դերակատարում է ունեցել էվոլյուցիան

Մարդու ողներն ավելի ընկալունակ են սթրեսային վնասվածքի հանդեպ, որը հայտնի է որպես սպոնդիլոլիզ, եւ այս խոցելիության պատճառը էվոլյուցիոն զարգացման առանձնահատկություններն են: Այս մասին հայտնում են Սիդնեյի, Սայմոն Ֆրեյզերի եւ Լիվերպուլի համալսարանների գիտնականները:

Ինչպես փոխանցում է Medical Express-ը, սպոնդիլոլիզը հաճախ հանդիպում է մարզիկների մոտ եւ դիտվում է որպես վերին ու ստորին հոդային եզրահատվածները միացնող ողնաշարային աղեղի միջողնային հատվածի արատ:

Գիտնականներն օգտագործել են 3D-անալիզը համեմատելու համար սպոնդիլոլիզով ու առանց դրա մարդկանց եւ մեծ կապիկների գոտկատեղային հատվածի ողները: Պարզվել է, որ սպոնդիլոլիզը հատուկ է հատկապես մարդկանց եւ կապված է ուղիղ քայլելու հետ, որը ընտելանալու էվոլյուցիոն մեխանիզմի հետեւանք է: Այս շեղումով մարդկանց ողների ձեւը ավելի քիչ էր նման կապիկների ողներին, քան առողջ մարդկանց ողները:

Նշենք, որ գիտնականներն ավելի վաղ ցուցադրել էին, որ միջողնային սկավառակների ճողվածքով մարդկանց մոտ ողներ կան, որոնք ձեւով ավելի շատ են նման ժամանակակից շիմպազեների եւ մեր բրածո նախնիների ողներին, քան առողջ մարդկանց ողներին: Վերջին հետազոտությունը միակ աշխատանքն է, որը հստակ ցույց է տալիս կապը ողների ձեւերի, երկոտանիության եւ ընդհանրապես ողնաշարի առողջության միջեւ:

news.am