Քչերը գիտեն, որ այս մարդիկ տառապել են հոգեկան խանգարումներով
Համաձայն վիճակագրության՝ յուրաքանչյուր 1000 մարդուն բաժին է հասնում 5 շիզոֆրենիկ։ Հիվանդության համար տարբերություն չկա, թե հիվանդը կի՞ն է, թե՞ տղամարդ։ Երկու սեռերն էլ միատեսակորեն կարող են հիվանդանալ։ Ստորև կներկայացնենք հայտնի մարդկանց, ովքեր տառապել են այս հիվանդությամբ։
- Ֆիլիպ Կ. Դիկ
Շիզոֆրենիայով հիվանդ հանճարների թվում է նաև տաղանդավոր գրող Ֆիլիպ Կ. Դիկը, ում վեպերը դասվում են համաշխարհային արժեք ունեցող ստեղծագործությունների թվին։ Վերջինս տառապում էր շիզոֆրենիայի թեթև ձևով, և հնարավոր է՝ հենց այդ խանգարումն էլ հեղինակին օգնեց ստեղծել իր գրքերի այդպիսի հետաքրքիր բովանդակությունները։ Նրա ստեղծած գլուխգործոցների թվում են «Մեծածախ և մանրածախ հիշողություններ» և «Երազո՞ւմ են արդյոք անդրոիդները էլեկտրաոչխարների մասին» գրքերը։
- Վինսենթ վան Գոգ
Վան Գոգը տաղանդավոր մարդ է, որին շիզոֆրենիան հատուկ շնորհով օժտեց ու ստեղծագործելու համար նոր ներշնչանք ավելացրեց։ Չէ՞ որ, մասնագետների կարծիքով, ովքեր վերլուծել են նրա կտավները, նկարիչը հիվանդության սրված ժամանակ նկարել է գիշեր-ցերեկ, առանց քնի ու սնվելու։ Այդպիսի շրջաններում նա օրական 2-3 կտավ էր ստեղծում։
- Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե
Այս հանճարի հիվանդության ամբողջական անվանումն իսկապես վախեցնում է՝ ատոմային խճանկարային շիզոֆրենիա։ Հաճախ այս մարդկանց հավասարեցնում են տարվածություն ունեցողներին, իսկ հիվանդության սիմպտոմների թվում նշում են անձի գերադասման, մեծության գերակայումը։ Հնարավոր է՝ հենց այս պատճառով էլ Նիցշեն ունեցավ գերմարդու մասին միտքը։
- Նիկոլայ Գոգոլ
Ռուս գրող Նիկոլայ Գոգոլի տարօրինակություններ շատերին են հայտնի։ Բայց պարզվում է՝ գրողը տառապել է շիզոֆրենիայով։ Նրա վիճակը ծանրացնում էին փսիխոզի նոպաներն ու կլաուստրոֆոբիան։ Հենց այս ամենը միասին նրան առիթ ու ներշնչանք տվեցին ունիկալ հերոսների ստեղծման համար։ Գոգոլը հաճախ ընկերների շրջանում կատակում էր այն մասին, թե իր բոլոր օրգանները կամ խառնված են, կամ մարմնում տեղակայված են քաոսային կերպով։
- Իսահակ Նյուտոն
Այս գիտնականի անունը հայտնի է նույնիսկ նրանց, ովքեր հեռու են ֆիզիկայից, բայց նաև Նյուտոնին շիզոֆրենիան չշրջանցեց, իսկ որոշ պատմաբաններ նրան վերագրում են նաև բիոպոլյար խանգարում։ Հաճախ նա խնդիրներ էր ունենում հասարակության մեջ շփվելու առումով, իսկ նրա տրամադրությունն արագ փոխվում էր։
- Ալեքսանդր Սկրյաբին
Եվս մեկ տաղանդավոր անձնավորություն, ով վախեցնում էր բոլոր նրանց, ով իրեն շրջապատում էր, իր գործողությունների անկանխատեսելիությամբ։ Հաճախ կոմպոզիտորի տրամադրությունը կտրուկ փոխվում էր, իսկ նրա տարօրինակ հայացքները տեղի ունեցողի նկատմամբ միշտ վախեցնում էին նրա բարեկամներին, ու նրանք չգիտեին՝ ինչ անել։
- Ջոն Նեշ
Զարմացնում է այն, որ հանրահայտ մաթեմատիկոսը սովորել էր ինքնուրույն հաղթահարել իր շիզոֆրենիայի դրսևորումները։ Ժամանակին նա խիստ զարմացնում էր բժիշկներին, որոնք վիճակի բարելավումն ընդունում էին՝ որպես դրա բուժում։ Հանրաճանաչության Ջոնը հասավ այն ժամանակ, երբ էկրաններ բարձրացավ «Բանականության խաղեր» ֆիլմը, որը նրա կյանքի մասին էր։ 2015թ. աշխարհահռչակ մաթեմատիկոսը զոհվեց ավտովթարի ժամանակ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը