Կորոնավիրուսով հիվանդացությունը Հայաստանում. Ո՞ր երկրներում է նման իրավիճակը
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսով հիվանդացությունը Հայաստանում. Ո՞ր երկրներում է նման իրավիճակը

Ապրիլի 6-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 833 դեպք: Ըստ worldometers.info/coronavirus/-ի հաշվարկների՝ սա մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող գրեթե 281 դեպք է:

Ո՞ր երկրներում է նման իրավիճակ եղել:

Գրեթե նույն մակարդակում է հիվանդացությունը Լատվիայում, որտեղ գրանցել են կորոնավիրուսային ինֆեկցիայի 542 դեպք. սա մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող 287 դեպք է: Սակայն այս երկրում կորոնավիրուսի ախտորոշման մի քանի անգամ ավելի թեստ են անցկացրել, քան Հայաստանում. Հայաստանում այս ամբողջ ժամանակահատվածում թեստավորվել է 4939 մարդ (1663 թեստ մեկ միլիոն բնակչությանը), որոնցից 4096-ի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, իսկ Լատվիայում՝ 21 453 թեստ (11 374 մեկ միլիոն բնակչությանը):

Խորվաթիայում գրանցվել է կորոնավիրուսի 1182 դեպք. 288 մեկ միլիոն բնակչությանը: Այս երկրում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 10 874 թեստ. 2649 մեկ միլիոն բնակչությանը:

Համավարակի ամբողջ ընթացքում Հյուսիսային Մակեդոնիայում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 555 հաստատված դեպք. 266 մեկ միլիոն բնակչությանը: Այս երկրում նաեւ անցկացրել են կորոնավիրուսի ախտորոշման 5291 թեսատ. 2540 մեկ միլիոն բնակչությանը:

Ինչ վերաբերում է մահացությանը, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով 8 մահ (3 դեպք մեկ միլիոն բնակչությանը), Լատվիայում՝ 1 մահ (0.5 դեպք մեկ միլիոն բնակչությանը), Խորվաթիայում՝ 15 (4 դեպք մեկ միլիոն բնակչությանը), Հյուսիսային Մակեդոնիայում՝ 18 (9 դեպք մեկ միլիոն բնակչությանը):

Մեկ միլիոն բնակչության հաշվարկով կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր են գրանցվել Վատիկանում. խոսքը ընդամենը 7 պացիենտի մասին է, բայց քանի որ Վատիկանի բնակչությունը կազմում է 618 մարդ, ապա ստացվում է, որ նրանց մոտ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 8739 դեպք:

Երկրորդ տեղում Սան Մարինոն է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի 266 դեպք. սա ամբողջ 7839 դեպք է մեկ միլիոն բնակչության հաշվարկով: Այստեղ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 32 տոկոսը. սա 943 մահ է մեկ միլիոն բնակչության հաշվարկով:

Երրորդ տեղում Անդորան է, որտեղ կորոնավիրուսի 501 գրանցված դեպք կա (6484 մեկ միլիոն բնակչությանը) եւ մահվան 18 դեպք (233 մեկ միլիոն բնակչությանը):

Չորրորդ տեղում է Լյուքսեմբուրգը, որտեղ կորոնավիրուսը ախտորոշվել է 2804 պացիենտի մոտ (4479 դեպք մեկ միլիոն բնակչությանը): Այստեղ մահվան ելք է գրանցվել 36 դեպքում (58 մեկ միլիոնին):

Հինգերորդ տեղում է Իսլանդիան՝ վարակման 1486 դեպքով (4355 մեկ միլիոնին) եւ 4 մահով (12 միլիոնին):

Վարակման գրանցված դեպքերի բացարձակ թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է (336 851 դեպք), որին հաջորդում են Իսպանիան (135 032) եւ Իտալիան (128 948):

med.news.am



Նման նյութեր