Viber-ն ամենատարածված մեսենջերներից մեկն է։ Այն կարող եք օգտագործման համար ավելի հարմար դարձնել, եթե օգտագործեք ընձեռած բոլոր հնարավորությունները։
Պարտադիր չէ բոլորը տեսնեն, թե երբ եք դուք վերջին անգամ եղել ցանցում։ Մտեք «Settings» («Настройки»), ապա «Privacy» («Конфиденциальность») և անջատեք «Share «online» status» («В сети») կոճակը։
Կարող եք անջատել նաև ստացված հաղորդագրությունները կարդալու մասին ծանուցումները։ Մտեք «Settings» («Настройки»), ապա «Privacy» («Конфиденциальность») և անջատեք «Send «seen» status» կոճակը։
Անհայտ օգտատերերի համար կարող եք փակել լուսանկարը։ Լուսանկարը կկարողանան տեսնել միայն ձեր կոնտակտները։ Մտեք «Settings» («Настройки»), ապա «Privacy» («Конфиденциальность»), անջատեք «Show your photo» կոճակը։
Գրեթե յուրաքանչյուր խաղ կամ նոր հավելված, որը տեղադրում եք հեռախոսում, սինխրոնացվում է Viber-ի հետ։ Այդպիսով նրանք կարողանում են տեսնել ձեր կոնտակները։ Այս հնարավորությունը շատ հեշտ է անջատել։ Մտեք «Settings» («Настройки»), ապա «Privacy» («Конфиденциальность») և անջատեք «Share «using app» status»:
Եթե ցանկանում եք գաղտնագրել Viber-ի ինֆորմացիան, մեսենջերի համար առանձին գաղտնաբառ մտածեք։ Այդպիսի ծրագիր կարող եք ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից։
Ստուգեք՝ արդյոք Viber-ը չի՞ լցնում ձեր հեռախոսի հիշողությունը. այն ավտոմատ պահպանում է ձեզ ուղարկվող լուսանկարներն ու տեսանյութերը։ Մտեք «Settings» («Настройки»), «Media» («Мультимедиа»), անջատեք «Save to gallery» («Сохранять в галерею») կոճակը:
Ցանկության դեպքում կարող եք պահպանել հաղորդագրությունները համակարգչում։ Այդ նպատակով Viber-ի հաղորդագրություններն ուղարկեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին։ Մտեք «Settings» («Настройки»), «Call and messages», («Вызовы и сообщения»), ընտրեք «Email message history» («Отправить журнал сообщений»):
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը