«Ուզում եմ լսել, որ առաջին զիջողը ես չեմ լինելու. վատ բան ե՞մ ուզում…». Սուրեն Սարգսյանն` Արման Եղոյանին
Երեկ միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իսկ հանրությանը խաղաղության նախապատրաստման «Ոչ»-ի շտաբ լինելու՞ է»:
Գրառման ներքո բազմաթիվ արձագանքների ֆոնին ուշագրավ էր սակայն Սուրեն Սարգսյանի և Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի երկխոսությունը:
Վերջինս գրառմանն ի խատասխան հակադարձել էր. «Սուրեն ջան, ջան, հա, լինելու է,
2010 (https://www.osce.org/mg/69458),
2011 (https://www.osce.org/mg/76210,https://www.osce.org/mg/78195),
2012 (https://www.osce.org/mg/89076),
2013 (https://www.osce.org/mc/109312?download=true)
թվականների «ՈՉ»-ի շտաբն է լինելու, դու կհիշես՝ էն ժամանակ ովքե՞ր էին «ՈՉ»-ի շտաբում»` մեկնաբանությունը լրացնելով 2010-2013թթ. հայտարարություններով:
Հաջորդիվ ներկայացնենք երկու գործիչների երկխոսությունը նույնությամբ, առանց մեկնաբանության:
Ս.Ս.- Arman Yeghoyan էն ժամանակները չեն անցե՞լ:
Ա.Ե.- Arman Yeghoyan Ասել Ֆոլկների՝ անցյալը անցյալ չէ… իսկ եթե թեմայի մեջ՝ էն ժամանակների վատ բաները անցել են, լավերը՝ մնացել, եթե խաղաղությանը պատրաստվելը վատ բան ա, ուրեմն անցել ա, բայց քանի որ էն ժամանակ դրա դեմ «ՈՉ»-ի շտաբ չի ձևավորվել, ենթադրում եմ, որ էդքան էլ վատ բան չի:
Ս.Ս.- Suren Sargsyan Թող ձևավորվեր: Եթե չի ձևավորվել ուրեմն ձևավորողները նպաակհարմար չեն գտել:
Ա.Ե.- Arman Yeghoyan բա հիմա ինչի՞ են/ես նպատակահարմար գտնում, ի՞նչ ա փոխվել, կարծեմ թե՝ մենակ Հայաստանի կառավարությունը, թե չէ Մինսկի խմբի համանախագահողներն էլ են նույնը, կոչերի բառապաշարն ու նույնիսկ շարահյուսությունն էլ:
Ս.Ս.- Suren Sargsyan ուզում եմ լսել, որ
1. Լավրովը ստումա, որտև առաջ տենց բան չէր ասել:
2. Ուզում եմ լսել, որ Ադրբեջանի հանրությունն էլա պատրաստվում խաղաղության:
3. Ուզում եմ լսել, որ առաջին զիջողը ես չեմ լինելու:
Վատ բան ե՞մ ուզում:
Ա.Ե.- Arman Yeghoyan Վայ Սուրեն ջան, ոնց «առաջ տենց բան չէր ասել», լավ էլ ասել էր, հեսա օրինակ 2018-ի հունվարին: Հիմա 2018-ի հունվարին սեղանին ինչ էր դրված, փուլային փաթե՞թ, թե՞՝ փաթեթի մի փուլ:
Թե Ադրբեջանի հասարակությունը ինչին ա պատրաստվում, էդ թող իրանց քաղաքագետները մտահոգվեն, ես գիտեմ, որ մեր բանակում տարին տարվա վրա աշխատավարձեր են բարձրանում, սպառազինություն ա ավելանում, սնունդն ու հագուստն ա բարելավվում, մեր հասարակությունն էլ խաղաղության պատրաստվում ա ոչ ավելի ինտենսիվ քան սրանից 5, 10, 15 կամ 20 տարի առաջ:
Իսկ երրորդ հարցիդ պատասխանը կարծեմ բազմիցս հնչել ա, բայց առանց դրա էլ պարզ ա, որ մենք չենք լինելու առաջին զիջողը, այսինքն ինչի՞ պիտի մենք լինենք առաջին զիջողը, էդ թող ադրբեջանցի քաղաքագետները գնան իրենց կառավարությունից պահանջեն, որ իրենք չլինեն առաջին զիջողը, դու ի՞նչ ունես մտահոգվելու, կամ սենց ասեմ. ի՞նչ ունես մտահոգվելու առավել քան ունեիր 2018-ի հունվարի դրությամբ:
Ս.Ս-Suren Sargsyan Ստեղ Լավրովը չի ասում, որ սեղանին տենց փաստաթուղթ ա դրած: Իսկ հիմա ասում ա, որ փասթաթուղթ ա դրած, որի շուրջ բանակցում են!!! տարբեր բաներ ա: Ինչ վերաբերում ա խաղաղության նախապատրաստմանը, ապա կյանքում չեմ տեսել կոնֆլիկտ, որի կողմերից մենակ մեկը խաղաղության պատրաստվի:
Ա.Ե-Arman Yeghoyan Սուրեն ջան, սեղանին շատ բան կարա դրված լինի, էդ նույն Մադրիդյան սկզբունքները 11 տարի էնքան դրին֊վերցրին, վերջում պարզ չէր, թե էդ վեց սկզբունքից որն են սկզբից իրագործելու, որը՝ մեջտեղում, որը՝ վերջում, էնքան որ վերջում Էդվարդ Նալբանդյանը էլի 2018֊ի հունվարի կողմերը հայտարարեց, որ խնդրի փաթեթային հանգուցալուծումը ենթադրում է փուլային կիրառում։ Հիմա քո մտավախությունը ո՞րն ա, որ Հայաստանի գործող կառավարությունը որևէ զիջում կանի ոչ մի բանի կամ որևէ խոստման դիմաց, կներես, իսկ ինչի՞ պիտի կառավարությունը նման բան անի։ Կարծեմ վարչապետը շատ հստակ ասեց, որ եթե ուզում եք վերադառնանք 2018֊ի հունվար, ամեն պահի էլ կարող ենք վերադառնալ, համանախագահողները մեծ հաճույքով կվերսկսեն 2018֊ի ընդհատված կետից։ Հիմա քո փորձառությամբ մարդու համար մի՞թե ակնհայտ չի, որ մեր ուզածը 2018֊ի հունվարին ունեցածից ավելին ա։
Իսկ թե որտեղ ես նման ակնարկ տեսել, որ կողմերից միայն մեկը պիտի պատրաստվի խաղաղության ինձ էլ ցույց տուր։ Դա մի ձևակերպում ա, որ վերջին 10 տարիներին պարբերաբար տեղ ա գտել համանախագահողների լեքսիկոնում, ավելի նվազ՝ մեր լեքսիկոնում, ու էլ ավելի նվազ՝ մեր հարևանների լեքսիկոնում։ Ես որ չեմ նկատել, որ համանախագահողները վերջին երկու տարում ավելի հաճախ օգտագործած լինեն էդ ֆրազը, քան՝ նախկինում, առավել ևս՝ հասցեական կողմերից մեկին ուղղված։:
Ս.Ս-Suren Sargsyan Ամեն ինչ գալիս կանգնում ա նույն բանին: Ես չեմ մեղադրում իշխանություններին: Իմ խնդիրը մեկն ա: Կամ ասեն, որ փուլային լուծում չկա, կամ ասեն, որ կա ու մենք առաջին զիջողը չենք լինելու: Որովհետև, եթե մենք ենք զիջում, դրա դիմաց պետքա նույն պահին մի բան ստանանք: Թե չէ հետոյի խոստումը հեռանկար չունի: Ինչ վերաբերումա նախապատրստելուն, ապա ամերիկցիք էդ միտքը շրջանառեցին, մերոնք չարձագանքեցին: Սա համաձայնության նշան չէ՞ր աևդյոք: Նորից եմ ասում: Էս հարցը ազգային հարց ա ներկա ու նախկին չի ճանաչում: Ինձ լրիվ մեկա թե ովա երկրի ղեկավար ու ով ա բանակցում: Փաստը մնում ա փաստ, որ 30 տարի ա փուլային լուծում չի եղել: Ուզում եմ հիմա էլ չլինի:
Գոհար Սավզյան