Կիտրոնի բնական հատկությունների շնորհիվ դրա թթվի հիմքով պիլինգն արդյունավետորեն պայքարում է ճարպագեղձերի աշխատանքի ակտիվության դեմ, նպաստում է ծակոտիների նեղացմանը։ Econet.ru կայքը գրում է, որ այդ պատճառով էլ կիտրոնը խորհուրդ է տրվում մի շարք դեպքերում։
Կիտրոնի պիլինգ. օգտագործման կանոնները
Պիլինգի համար նախատեսված միջոցը պատրաստում են նախօրոք՝ հետևելով մաշկի տեսակի և բաղադրիչների առնչությամբ տրվող խորհուրդներին։ Պատրաստած դիմակը լավ խառնում են, մինչև ստանան միասեռ զանգված։
Մինչև սկրաբը մաշկին քսելը մաշկը տաքացնում են ջրով և մաքրում. միայն մաքուր և տաք մաշկին կարելի է քսել դիմակը նուրբ, մերսող շարժումներով։
Դիմակը մաշկին պահում են 5-15 րոպե՝ կախված մաշկի տեսակից և անձնական զգացողություններից։ Որպես կանոն՝ չոր և նորմալ մաշկի համար օպտիմալ ժամանակահատվածը կազմում է 5-8 րոպե, յուղոտ մաշկի համար՝ 8-12։
Դիմակը մաշկից մաքրում են տաք ջրով, իսկ մաշկին խոնավեցնող կրեմ քսում։
Կիտրոնի պիլինգը խորհուրդ է տրվում անել.
- մեկ շաբաթում մեկ անգամից ոչ ավելի- յուղոտ մաշկի դեպքում
- 10-14 օրում 1 անգամ- նորմալ մաշկի դեպքում
- 2-3 շաբաթվա ընթացքում 1 անգամից ոչ ավելի- չոր մաշկի դեպքում
Յուղոտ մաշկի համար
1 ճաշի գդալ մեղրը տաքացնում են գոլորշու միջոցով և լավ խառնում 200 մլ բնական ոչ յուղոտ յոգուրտի ու կես կիտրոնի հյութի հետ։ Հարում են ձվի դեղնուցը և ավելացնում հիմնական զանգվածին, ևս մեկ անգամ խառնում։
Չոր և նորմալ մաշկի համար
Անհրաժեշտ է 1 թեյի գդալ կիտրոնի կեղև։ Այն խառնում են 1 ճաշի գդալ վարսակի կամ բրնձի ալյուրի հետ։ Ավելացնում են մի փոքր ջուր, որպեսզի դիմակը հարմար լինի քսել դեմքին։ Եթե մաշկը զգայուն չէ, կարելի է ավելացնել կես թեյի գդալ կիտրոնի հյութ։
Անգլիական պիլինգ
Կիտրոնի կեղևն անհրաժեշտ է խառնել 1 ճաշի գդալ բնական բուսական յուղի հետ։ Ավելացնում ենք նաև 1-2 կաթիլ կիտրոնի եթերային յուղ։
Կիտրոնով պիլինգ՝ բծերի դեմ
Մանրացրեք 1 կիտրոնի կեղևը։ Ավելացրեք 100 գրամ թթվասեր կամ ոչ յուղոտ յոգուրտ, ինչպես նաև 6-7 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ։ Լավ խառնեք բոլոր բաղադրիչները և քսեք պրոբլեմատիկ հատվածներին։ 15-20 րոպե անց լվացեք տաք ջրով։
Որ դեպքերում կարելի է օգտագործել կիտրոնի պիլինգ.
հոգնած մաշկի համար
կեղտոտ մաշկի համար
Ճարպաթթուների սխալ աշխատանքով յուղոտ մաշկի համար
պրոբլեմատիկ մաշկի համար
թոշնած մաշկի համար, որի վրա երևում են ծերացման առաջին նշանները
Հակացուցումներ
Շատ չոր, զգայուն և գրգռված մաշկի դեպքում կիտրոնի պիլինգ խորհուրդ է տրվում անել ամենայն զգուշությամբ։ Կողմնակի ազդեցությունից խուսափելու համար գերադասելի է խորհրդակցել մասնագետի հետ։ Ընտրեք այն բաղադրատոմսը, որոնց կազմում մտնում են փափկեցնող և խոնավեցնող բաղադրիչներ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը