Նշվել է հանրահայտ մթերք, որը պաշտպանում է քաղցկեղից և բարելավում է հիշողությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգին:
Սամարայի դիետոլոգիայի և դիետոթերապիայի հետազոտական ինստիտուտի մասնագետը պնդում է, որ սովորական ոլոռն ունի օգտակար հատկությունների հսկայական շարք: Գիտնականի խոսքով՝ մթերքը կարևոր է մաշկի երիտասարդացման, ոսկորների և հոդերի ամրացման համար:
Ոլոռը կարող է օգտագործվել քաղցկեղի կանխարգելման համար, իսկ նիկոտինաթթվի առկայությունը պաշտպանում է արյան անոթների պատերը և կարևոր է տարիքային հիվանդությունների կանխարգելման համար:
Վիտամին B1-ը դրական ազդեցություն է ունենում կենտրոնական նյարդային համակարգի և ուղեղի վրա: Ցածր կալորիականությամբ մթերքն օգնում է նաև նիհարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը