Ազատվում ենք փորկապությունից
Advertisement 1000 x 90

Ազատվում ենք փորկապությունից

Փորկապությունը նյութափոխանակության համակարգի հետ կապված ամենատարածված խնդիրներից է: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս կոկտեյլը կօգնի ազատվել խնդրից, որը բազմաթիվ տհաճություններ է պատճառում: Այն պատրաստվում է սալորի, սամիթի, կտավատի սերմերի համադրությամբ:

Սալորը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչը նպաստում է աղիների անցանելիությանը: Սալորը քիչ քանակով կալորիաներ է պարունակում, շատ հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են նաև բորբոքման և հեղուկի կուտակման դեպքում:

Սամիթի սերմերը նպաստում են նյութափոխանակությանը, հակաբորբոքային ազդեցություն ունեն: Դրա ակտիվ միացությունները կօգնեն լավացնել աղիների անցանելիությունը, կանխարգելել մեծ քանակով գազերի առաջացումը:

Բաղադրիչներ

  • 6 սալոր
  • 1 թեյի գդալ սամիթի սերմեր՝ 5 գրամ
  • 2 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 20 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ:

Պատրաստման եղանակը

  • Առանձին տարայի մեջ թրջեք կտավատի սերմերը, թողեք ամբողջ գիշեր:
  • Սալորը եռացրեք ջրում, ավելացրեք սամիթի սերմերը:
  • Եփեք 10 րոպե:
  • Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում:

Օգտագործեք նվազագույնը 5 օր՝ քաղցած վիճակում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը