
Չամիչը վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս միջոցը խորհուրդ է տրվում աղեստամոքսային տրակտի խնդիրների դեպքում, ինչպես նաև հիվանդություններից հետո օրգանիզմը վերականգնելու համար, հատկապես` հակաբիոտիկներով բուժումից հետո:
Բաղադրիչներ
- կես բաժակ չամիչ
- կես բաժակ վարսակի փաթիլներ
- մեղր
- կիտրոն կամ լոռամրգի:
Ինչպես պատրաստել
Չամիչը լավ լվացեք, խառնեք վարսակի փաթիլների հետ:
Ավելացրեք 1.5 լիտր ջուր, եռացրեք:
Տարան փակեք, թողեք 3-4 ժամ տաք վայրում: Կարող եք ծածկոց օգտագործել:
Ավելացրեք մի փոքր մեղր, կիտրոնի կամ լոռամրգի հյութ՝ ըստ ցանկության:
Խմեք 10 օր՝ ուտելուց 30 րոպե առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը