
Թանթրվենին (бузина, sambucus) հակաօքսիդանտ է, որն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, լավացնել տեսողությունը, ամրացնել իմունային համակարգը, նպաստում սրտի առողջությանը, մրսածությունից, գրիպից, բակտերիալ և վիրուսային վարակներից ազատվելուն:
Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս հատապտուղն օրգանական պիգմենտներ է պարունակում, ամինաթթուներ, ֆլավոնոիդներ, շաքար, A, B, C վիտամիններ: Այն թույլ արտահայտված լուծողական, միզամուղ հատկություն ունի: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք հյուսվածքները պաշտպանում են վնասումից:
Հատապտուղն օգտագործվում է նաև գրիպի և մրսածության դեպքում, ինչը բացատրվում է իմունային համակարգն ամրացնելու կարողությամբ: Թանթրվենին խորհուրդ է տրվում նաև դիաբետի դեպքում, ինչպես նաև մարդկանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Հատապտղի էքստրակտն օգտագործվում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման նպատակով: Սա հնարավորություն է տալիս խուսափել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը