Նուռը հարուստ է վիտամիններով և սննդարար նյութերով, հզոր հակաօքսիդանտ է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մի խումբ խնդիրների դեպքում, այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Այս միրգն օգնում է լավացնել արյան հոսքը դեպի սիրտ, կանխարգելել ճարպի կուտակումն անոթներում:
Նուռը մեծ քանակով C, B5 վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ կալիում, A և E վիտամիններ, ֆոլաթթու: Այս միրգը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, կանխարգելում հյուսվածքների ծերացումը:
Նուռը՝ անոթների առողջության համար
Կայքի հաղորդմամբ՝ նուռն իսկապես կարող է կանխարգելել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը: Այս խնդիրը կարող է զարգանալ հիպերտոնիայի՝ զարկերակային ճնշման, ինչպես նաև խոլեստերինի մակարդակի բարձրացման հետևանքով: Այս խնդիրների դեմ պայքարում նուռը կարող է իսկապես օգտակար լինել:
Ինչու է նուռն օգտակար
- նվազեցնում է կատարակտի զարգացման հավանականությունը
- օգնում է դիաբետի բուժմանը
- հակաբորբոքային ազդեցություն ունի
- ամրացնում է ոսկորներն ու մկանները
- օգնում է պայքարել սթրեսի դեմ
- օգնում է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը
- կարող է նպաստել զարկերակային ճնշման իջեցմանը
- կանխարգելում է ճարպի կուտակումը որովայնի հատվածում
- օգնում է պահպանել ջլերի առողջությունը
- նռան կեղևի թուրմն օգտագործվում է դիարեայի դեպքում
- պայքարում է աղիների բակտերիաների դեմ
- պայքարում է ատամնափառի դեմ, հակաբակտերիալ ազդեցություն ունի
- մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը