Ինչպես ազատվել միկրոբներից և մեռած հյուսվածքներից
Advertisement 1000 x 90

Ինչպես ազատվել միկրոբներից և մեռած հյուսվածքներից

Ոտնաթաթերը մշտապես ենթարկվում են տարբեր գործոնների ազդեցության, շփվում նյութերի հետ, որոնցից պատրաստված է կոշիկը, և արդյունքում՝ մաշկն այդ հատվածում չորանում է, առաջանում է սնկային վարակ, տարբեր վնասվածքներ: Ժամանակի ընթացքում խնդիրն ավելի է խորանում՝ կարող է զարգանալ սնկային վարակ, ցավ, կոշտուկներ, այլ երևույթներ, որոնք նույնիսկ կարող են ազդել կյանքի որակի վրա: Steptohealth.ru-ն ներկայացրել է միջոց, որը կօգնի ոտնաթաթերի մաշկն ազատել միկրոօրգանիզմներից, մեռած հյուսվածքներից:

Հիմնական բաղադրիչը խնձորի քացախն է, որը հականեխիչ, հակաբորբոքային, հակասնկային հատկություններ ունի: Այն օգնում է ազատվել մեռած հյուսվածքներից, իսկ պարբերական օգտագործման դեպքում կօգնի նաև ազատվել սնկային վարակներից: Այն նաև հանգստացնող ազդեցություն է ունենում, փափկեցնում մաշկը, չեզոքացնում հոտերը: Խնձորի քացախը խոնավեցնում է մաշկը, արագացնում դրա ապաքինումը:

Բաղադրիչներ

  • կես բաժակ խնձորի քացախ՝ 125 մլ
  • 2 լիտր տաք ջուր
  • 10 կաթիլ եթերային յուղ
  • 1 ճաշի գդալ սոդա՝ 10 գրամ:

Ինչպես օգտագործել

  • Ջուրը տաքացրեք, խառնեք խնձորի քացախի հետ: Ավելացրեք եթերային յուղը:
  • Ոտքերը դրեք ջրի մեջ, թողեք 20-30 րոպե:
  • Ցանկության դեպքում սոդա ավելացրեք:
  • Կրկնեք ամեն օր՝ մեկ ամսվա ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը