
Սոխն ամենաէժան, բայց միևնույն ժամանակ օգտակար մթերքներից մեկն է, կարծում է սննդաբան Քրիստինա Անդերսոնը (Շվեդիա): Նրա խոսքերը մեջբերում է տեղական Svenska Dagbladet օրաթերթը:
Նրա խոսքով` սոխը հարուստ է օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով, միկրոէլեմենտներով և հակաօքսիդիչներով, ինչն այն իսկապես առողջարար մթերք է դարձնում:
Երկրորդ տեղում կաղամբն է, որը, ինչպես համարվում է, նվազեցնում է քաղցկեղային ուռուցքների զարգացման ռիսկը: Սակայն ստամոքսի հետ կապված խնդիրների դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել այն հում վիճակում:
Սննդաբանը նաև խորհուրդ է տալիս պարբերաբար գազար, ճակնդեղ և մաղադանոս: Խորհուրդ է տրվում նաև սննդակարգում ավելացնել հացահատիկային մթերքները, քանի որ այն նորմալացնում է շաքարի մակարդակն արյան մեջ և բարելավում մարսողությունը: Նա նաև հիշեցրել է կարտոֆիլի օգտակարության մասին, որը հագեցնում է օրգանիզմը և հարմար է գրեթե ցանկացած տեսակի սննդակարգին: