Պատրա՞ստ ենք դրան, թե՞ մեր քաղաքական առավելագույնը «քաղաքական» մրցակիցներին ՖԲ-ում կծել-մծելն ա լինելու
Advertisement 1000 x 90

Պատրա՞ստ ենք դրան, թե՞ մեր քաղաքական առավելագույնը «քաղաքական» մրցակիցներին ՖԲ-ում կծել-մծելն ա լինելու

Նոր աշխարհակարգի ստեղծման, ազդեցության գոտիների վերաբաշխման գործընթացներն արդեն մեր մաշկի վրա ենք զգում։ Խաղաղության ու կայունության հաստատման համար երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ինստիտուտները սպառել են իրենց։ Գլոբալիզմի փոխարեն տեսնում ենք դեզինտեգրացիոն պրոցեսներ։ Էս ամեն ինչի մեջ չի տեղավորվում գլոբալիզացված տնտեսությունը, բայց մեծ աղետների միջոցով դա էլ ընդհանուր միտումներին կենթարկվի։ Էս ամենի համար լուրջ խթան էր նաև ԱՄՆ-ի հեռացումը որոշ տարածաշրջաններից ու ինքն իր մեջ ամփոփվելը։ Որոշակի զարգացումների դեպքում ԱՄՆ ընդհանրապես կկորցնի իր հեգեմոն դիրքը։ Իսկ էդ ֆոնին տարածաշրջանային որոշ լիդերներ փորձում են ստեղծված իրավիճակից շահած, ուժեղացած դուրս գալ։ Դրանց թվում ա նաև Թուրքիան։ Թուրքիայի քաղաքականությունը կարող ա կարճաժամկետ հեռանկարում արդյունքներ տա, բայց երկարաժամկետում այն տապալված ա նացիստական Գերմանիայի օրինակով։

Բայց էս ամենը աշխարհին ա վերաբերում։ Ի՞նչ ապագա ենք մենք տեսնում Հայաստանի համար։ Կա՞ մեկը, ով պատկերացնում ա նկարագրված պրոցեսների միջով անցած 20 տարի հետոյի Հայաստանը։ Կա՞ն վերլուծական կենտրոններ, որոնք ճիշտ կկողմնորոշվեն ու կգծեն Հայաստանի հաղթանակի տասնամյակների ուղին։ Ռազմական գործողությունների տրամաբանությունը, ռազմա-քաղաքական հնարավոր դաշինքների կազմումը, դիվանագիտական աշխատանքի հետ կապված էսօրվա քայլերը պետք ա հենված լինի 20 տարի հետո անվտանգ, երջանիկ, բարեկեցիկ աշխարհի ու Հայաստանի տեսիլքի վրա։ Մենք կարող ենք հաղթել էս պատերազմում, բայց առանց դիմացներս տեսնելու կմոլորվենք, կարող ենք արժանապատիվ չտանել էդ հաղթանակի ու դրա արդյունքում սուբյեկտավորման ծանր բեռը։ Պատրա՞ստ ենք դրան, թե՞ մեր քաղաքական առավելագույնը «քաղաքական» մրցակիցներին ՖԲ-ում կծել-մծելն ա լինելու։

Սուրեն Սահակյանի էջից:

Նոր աշխարհակարգի ստեղծման, ազդեցության գոտիների վերաբաշխման գործընթացներն արդեն մեր մաշկի վրա ենք զգում։ Խաղաղության ու…

Опубликовано Suren Sahakyan Суббота, 31 октября 2020 г.



Նման նյութեր