Թուրքիայում հայտնված զենքն ու «հայկական» հետքը․ մեկնաբանում է Ղազախստանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Թուրքիայում հայտնված զենքն ու «հայկական» հետքը․ մեկնաբանում է Ղազախստանը. armeniasputnik.am

Ղազախական կողմն արձագանքել է սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններին այն մասին, որ հայ գործարար, զինավաճառ Դավիթ Գալստյանը ռազմական արտադրանք է մատակարարել Թուրքիային: Ավելի վաղ նման տեղեկություն էր տարածել Armenian Military Portal տելեգրամյան ալիքը:

Հրապարակման մեջ շոշափվում էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նրա տեղակալ Մակար Ղամբարյանի անունները, որոնք իբր առնչություն են ունեցել այդ գործարքին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ զենքն ու զինամթերքը գնվել են Ղազախստանում, որտեղ էլ հիմնադրվել է Moston Engineering ընկերությունը:

Ընկերությունը ՀՀ ՊՆ-ից 3,5 մլն դոլարի փոխառություն է վերցրել՝ զինամթերք գնելու և Հայաստան տեղափոխելու նպատակով։ Վարկի մասին տեղեկությունների արտահոսք է տեղի ունեցել, դրանք հայտնվել են համացանցում: Բացի այդ, Telegram-ալիքի հեղինակները հրապարակել են նաև վերջնական օգտատիրոջ հավաստագրի սքրինշոթը, որը, իբր, տրվել է Թուրքիայի Հանրապետության կողմից Mosston Engineering ընկերությանը: Այդ փաստերը նրանց առիթ են տվել պնդելու Թուրքիային սպառազինության մատակարարման մասին, որին, նրանց կարծիքով, մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը ։

Իրավիճակը պարզելու նպատակով Sputnik Արմենիան հարցում է ուղարկել Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարություն, որը համակարգում է պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև «Կազտեխնոլոգիի» ԲԸ, որն անմիջականորեն ներգրավված է պաշտպանական գործարքներում։

Փոխնախարար Թալգատ Ժանժումենովի մեկնաբանության մեջ նշվում է, որ «Կազտեխնոլոգիի» բաժնետիրական ընկերության կողմից Թուրքիայի Հանրապետությանը զենքի և զինամթերքի վաճառք չի իրականացվել։

«Ուսումնասիրելով «Mosston Engineering LTD»(այսուհետ՝ «Moston») արտասահմանյան ընկերության կողմից Թուրքիայի Հանրապետությանը զենք և զինամթերթ վաճառելու վերաբերյալ հարցումները, հայտնում ենք, որ «Կազտեխնոլոգիի» ընկերության կողմից զենքի և զինամթերքի վաճառք Թուրքիայի Հանրապետությանը չի իրականացվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am


Նման նյութեր