Սուրճն օգտակար ըմպելիք է, որը նպաստում է նյութափոխակությանը, պաշտպանում դեպրեսիայից: Սակայն այն սխալ օգտագործելու կամ չարաշահելու դեպքում կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը: Goodhouse.ru-ն ներկայացրել է մի քանի կանոն, որոնք կօգնեն ոչ միայն համ հաղորել սուրճին, այլև այն օգտակար դարձնել:
Քաղցած վիճակում սուրճ մի խմեք: Առավոտյան սուրճ խմելը լավ գաղափար է, եթե դրանով եզրափակում եք նախաճաշը, և ոչ այն դեպքում, երբ փոխարինում է նախաճաշին: Այդ դեպքում սուրճը կարող է կարճ ժամանակով ճնշել ախորժակը, էներգիա հաղորդել, բայց դրանից կտուժեն նյութափոխանակությունը, սիրտը, էնդոկրին համակարգը, նյութափոխանակության օրգանները:
Սուրճին մի փոքր կարագ ավելացրեք: Սուրճին մի փոքր կարագ կամ կոկոսի յուղ ավելացրեք: Սրանք առողջ ճարպեր են, որոնք կարող են օգնել իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, կարգավորել զարկերակային ճնշումը, պաշտպանել սիրտը: Սուրճը կարող եք համադրել նաև ընդեղենի և չորամրգերի հետ:
Դարչին ավելացրեք: Նախ, դարչինը հաճելի համ է հաղորդում սուրճին, բացի այդ՝ այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների ազդեցության դեմ, օրգանիզմը պաշտպանում ծերացումից: Դարչինն օգնում է նաև իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:
Ֆիլտրված ջուր օգտագործեք: Ֆիլտրված ջուրը մետաղներ չի պարունակում, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը:
Միանգամյա օգտագործման թղթե ֆիլտրեր օգտագործեք: Մասնագետները նշում են, որ թղթե ֆիլտրերի օգտագործումը հնարավորություն է տալիս դուրս բերել բաղադրիչները, որոնք կարող են բարձրացնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը