Իմբիրը մեծ քանակով կալիում, երկաթ, ֆոսֆոր է պարունակում, մի շարք վիտամիններ: Այն համարվում է սուպերմթերք, որը կարող է օգտագործվել տարբեր առողջական խնդիրների դեպքում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իմբիրով պատրաստված այս միջոցը կարող է օգտագործվել նյութափոխանակության հետ կապված խնդիրների, բորբոքման դեպքում:
Բաղադրիչներ
- կես կիտրոն
- իմբիր
- 3 բաժակ ջուր
- բնական մեղր:
Իմբիրին 3 բաժակ ջուր ավելացրեք, կես կիտրոնի հյութը, մեղրը: Խառնեք բաղադրիչները:
Ցավ և բորբոքում: Իմբիրը բնական հակաօքսիդանտներ է պարունակում, կարող է օգտակար լինել արթրիտի դեպքում, քանի որ հակաբորբոքային ազդեցություն ունի:
Միգրեն: Կարծիք կա, որ իմբիրը որոշակի նյութեր է պարունակում, որոնք կանգնեցնում են պրոցեսները, որոնք միգրենի պատճառ են դառնում:
Այրոց: Իմբիրը կարող է օգտակար լինել այրոցի դեպքում, միայն, եթե չափավոր քանակով օգտագործեք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը