«Սգանք էս ամենի համար, բայց ուրախ լինենք, որ էս մյուսներն էլ կան ու մեզ հետ են…». հոգեբան
Advertisement 1000 x 90

«Սգանք էս ամենի համար, բայց ուրախ լինենք, որ էս մյուսներն էլ կան ու մեզ հետ են…». հոգեբան

Կներեք, տխուր բան եմ գրել, մի կարդացեք, եթե ուզում եք սփոփվել… սա սփոփիչ տեքստ չի…

Աշխարհում գիտե՞ք որն է ամենամեծ ցավը: Ճիշտ եք, հարազատի կորուստը: Կորուստների մեջ էլ ամենաանտանելին որդու, դստեր, երեխու, պուճուրի, որին դեռ խնամելու, սիրելու, պաչպչելու ահավոր պահանջ ունես, կորցնելն է: Երբ ուղղակի մի օր արթնանում ես ու ուզում ես գլուխդ պատին տաս, ոռնաս, մատերդ կծես, եղունգդ խրես մարմնիդ մեջ, երեսդ ճանկռես, որ մի կտոր էլ տեսնես էդ մարդուն…

Մյուս ամենածանր ու այլանդակ կորուստներից է նաև մարմնի որևէ մասի կորուստը, որն այնքան դժվար է ընկալել, որ մարմինը դիմադրում է դրան, հոգեկանը դիմադրում է այնքան, որ նույնիսկ ցավում է կորցրած օրգանը… ձեռքը, ոտքը: Մարդը ցավ է զգում մի օրգանում, որն այլևս չկա… Իսկ հետո ամբողջ կյանքում մտածում է, ոնց ձեռքս պահեմ, որ պրոթեզս չերևա, ոնց պետքա ուտեմ, եթե ուտել առաջարկեն, բա գումարը ոնց տամ, բա եթե գրեմ, առաջարկեմ հանդիպել, բա որ ինքը… ամեն օր, ամեն րոպե…

Գիտե՞ք, ամենաանդիմադրելի բանը հոգեկան առողջության համար որն է: Մարդկանց կամ մտերիմների մահը տեսնելը, իսկ նրանց անհավանական, անբնական, անիմանալի ձևերով մահվանը ականատես լինելը գրեթե անվերադարձ վնասում է տեսնողի հոգեկան աշխարհը: Փշրում է ամեն ինչ, ինչ կառուցվել է այդքան տարի խնամքով ու մարդուն սիրող հարազատների կողմից, ու մեկ էլ կտոր-կտոր է լինում ներսդ, ու էդ կտորները սուր-սուր անկյուններով սկսում են տեղի անտեղի գլխիդ մեջ ֆռռալ ու խրվել ստեղ ընդեղ: Իսկ էդ հարազատ, մոտիկ մարդու մարմնի կործանման տեսարանն էլ դավադրաբար հետապնդում է ու գլխիդ մեջ է: Դու ուզում ես ինքը գնա, էլ չես ուզում մեռնի ամեն րոպե աչքիդ առաջ, ուզում ես մի անգամ մեռնի ու վերջ: Բայց ինքը անընդհատ ա մեռնում ու քեզ էլ դարձնում իրա հավերժ վկան…

Իսկ գիտե՞ք, երբ կռվում ես ամենամոտիկ, ամենասիրելի մարդիկ ովքե՞ր են: Էն կողքիդ փոշոտ, կեղտոտ տղերքը, որ ամեն գմփունից հետո առաջինը մտածում են, տենաս սաղս կա՞նք, երանի սաղ տեղն ըլնեն: Բայց մեկ-մեկ գալիս ես հետ ու էդ սաղից հետդ մի 2, 4 մեկ-մեկ 6 հոգի են: ՈՒ հետո էլ, էս աշխարհում էլ ոչ մեկի երեսը չես ուզում տենաս, որովհետև մենակ էդ 4-ը, 6-ը գիտեն, էլ պետք չի խոսալ, պատմել կամ ասել՝ չէ, տենց չի, դուք չգիտեք ոնց ա:

Բա դրանից հետո ամենաահավորը գիտե՞ք, որն ա, որ խանութում լսում ես երկու կնոջ խոսակցություն, որ վստահ ասում են, թե ոնց ա եղել սաղ…

Ու մեկ էլ էն սիրուն շորերով տղերքը, որ գալիս սկսում են հարցնել՝ ապե, հլը մի քիչ պատմի…

Ու գիտե՞ք էս ամենի դեպքում, էս բոլոր ցավերը ապրող մարդկանց միակ սփոփիչ բանը, որ կարող ենք անել՝ որն է: Միակը, որ մենք բոլորս կարող ենք անել՝ «քո հետ եմ» ասելն ու անելն է:

Հ.Գ.

-Դուրս եկա քաղաք, չդիմացա, տուն եկա:

-Ի՞նչ եղավ…

-Ձեները… էդ սաղի թքած վիճակը…

Հ.Գ.

Տոնածառը, եկեք պահենք հետո…

Հ.Գ.

Հիմա կասեք, լավ, բա ելք չկա՞:

Կա: Համբերատար, ամեն ինչ ժամանակին, հոգատար, զգուշությամբ ցույց տանք, որ հետդ եմ…

Թույլ չտանք, որ մեկն ու մեկը զգա, որ թքած ունենք…

Սգանք էս ամենի համար, բայց ուրախ լինենք, որ էս մյուսներն էլ կան ու մեզ հետ են…

Հոգեբան Անուշ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից:

Կներեք, տխուր բան եմ գրել, մի կարդացեք, եթե ուզում եք սփոփվել… սա սփոփիչ տեքստ չի…

Աշխարհում գիտե՞ք որն է ամենամեծ…

Опубликовано Anush Aleksanyan Среда, 2 декабря 2020 г.