Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն իր էջում գրում է.
Հայեր, հատկապես հանրային կշիռ ունեցող, փոխանակ մտածեք, թե ոնց միասին աշխատենք սրա վրա, նստած համացանցում Ալիևի ելույթներ եք լսում ու տարածում, խուճապի եք մատնվել, լաց ու կոծ եք անում:
Շուրջ երկու ամիս է ճգնաժամային կառավարման մասին եմ խոսում ու գրում, երեկ էլ Հետքում դա հոդվածի տեսքով գնաց:
Մի ալարեք, կարդացեք ստորև, գոնե այս հատվածը:
- Աշխարհազորի ձևավորման շուրջ աշխատանքների մեկնարկ:
Հարևան պետություններից սպառնացող գոյաբանական ռիսկերին դիմակայելու նպատակով արհեստավարժ բանակի կայացմանը զուգընթաց օր առաջ անհրաժեշտ է սկսել աշխարհազորի ձևավորման աշխատանքներ:
Առաջնային արդյունք
Համաձայն պաշտոնական տվյալների Հայաստանում 20-54 տարեկան քաղաքացիների թիվը շուրջ 1 միլիոն 426 հազար է: Սրանցից շուրջ կեսը տղամարդիկ են, որը կազմում է շուրջ 700,000 մարդ: Եթե այս թվից հանենք շուրջ 20% հաշմանդամներ կամ զինվորական պատրաստությանը ոչ պիտանի անձանց, կստացվի, որ շուրջ 550,000 տղամարդ կարող է ներգրավվել աշխարահազորում: Առաջին տարում անհրաժեշտ ներգրավել սրա առնվազն 10%-ը, այսինքն 50-60 հազար մարդ շաբաթը մեկ անգամ, ըստ կարողությունների և ունակությունների պետք է ներգրավվի զինվորական պատրաստության ծրագրերի մեջ, հիմնականում ոչ աշխատանքային օրերի (օրինակ յուրաքանչյուր շաբաթ օր):
Երկրորդային արդյունք
Աշխարհազորի մեկնարկը և դրա կայացումը հետզհետե կնվազեցնի մեր պետության առջև ծառացած գոյաբանական ռիսկերը: Սա նաև հանրության մոտ կավելացնի ապահովության զգացումը, և կվերականգնի սեփական ուժերով սեփական պետությանը տեր կանգնելու գիտակցումը: Միաժամանակ, սա գործոն և երաշխիք կդառնա բանակցություններում մեր շահերին համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելու և համաձայնագրեր կնքելու հարցերում: Սա վերաբերվում է առաջին հերթին Արցախի կարգավիճակի շուրջ ապագա բանակցություններին:
Ֆինանսական հակիրճ և նախնական գնահատական
Մեկ անձի համար նախատեսվում է, որ շաբաթական առնվազն մեկ անգամ և տարեկան 40 անգամ զինվորական պատրաստման ծրագրերի մասնակցությունը` առանց հատուկ հանդերձանքի և այլ տեխնիկական միջոցների հաշվարկի, կկազմի շուրջ 10,000 դրամ: Այսինքն շուրջ 55 հազար մարդու աշխարհազորի շրջանակներում ռազմական գիտելիքների և կարողություններ տրամադրումը կկազմի 20-25 միլիարդ ՀՀ դրամ, որը ԱՄՆ դոլարով կազմում է 40-50 միլիոն:
Ֆինանսական աղբյուր
Սա չնախատեսված ծախս է, և ենթադրում ՀՀ պետական բյուջեի վերակառուցում, որի արդյունքում կկրճատվեն կրկնվող և նոր սկսվելիք ծրագրեր (շեշտադրելով ընթացիկ ծախսերը)` ազատելով նշված անհրաժեշտ ծավալի գումարներ, որոնք կուղղվեն այս գործառույթի իրագործմանը: Սրանք ընթացիկ ծախսեր են և շարունակաբար կիրառվող, հետևաբար հետագայում պետք է դիտարկել սրա համար առանձին ֆինանսական հոսքերի ստեղծման հնարավորությունը, որը կարող է լինել նաև նպատակային հարկի տեսքով:
Սա էլ հոդվածի հղումը` https://hetq.am/hy/article/125184…
Հայեր, հատկապես հանրային կշիռ ունեցող, փոխանակ մտածեք, թե ոնց միասին աշխատենք սրա վրա, նստած համացանցում Ալիևի ելույթներ…
Опубликовано Hovhannes Avetisyan Четверг, 10 декабря 2020 г.