Գիտնականները նշել են ամենաառողջարար ըմպելիքը
Advertisement 1000 x 90

Գիտնականները նշել են ամենաառողջարար ըմպելիքը

Ճապոնական մատչա կանաչ թեյը քրքումով իդեալական ըմպելիք է, որը կանոնավոր օգտագործման դեպքում նվազեցնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը եւ մեծացնում կյանքի տեւողությունը` խոչընդոտելով ծերացման գործընթացը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Express-ը:

Հայտնի է, որ մեկ ճաշի գդալ քրքումը մանգանի օրական նորմի 26 տոկոսը, երկաթի նորմի 16 տոկոսը, ինչպես նաեւ բավականին մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում: Այս ամենը քրքումն իսկական սուպերըմպելիք է դարձնում` հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային հատկություններով: Մի շարք հետազոտություններ նաեւ ցույց են տվել, որ քրքումը որոշակի հակաքաղցկեղային եւ հակադիաբետիկ հատկություններ ունի:

Ինչ վերաբերում է մատչա թեյին, այն նաեւ հակաօքսիդանտների արժեքավոր աղբյուր է հանդիսանում. այն կատեխիններ է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում արյան հոսքի, խոլեստերինի մակարդակի վրա եւ ուժեղացնում են իմունիտետը: Դրանք հակամանրէային եւ հակաուռուցքային ներուժ ունեն, եւ հետազոտություններն ապացուցել են դա:

Քրքումի եւ կանաչ թեյի համադրությունը, ըստ շատ փորձագետների, ուժեղացնում է հակաօքսիդանտային հատկությունները: Այս ըմպելիքը հատկապես խորհուրդ է տրվում թուլացած իմունիտետի դեպքում:

news.am