Ֆեյխոան և մեղրը՝ վահանագեղձի հիվանդությունների դեմ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ֆեյխոան և մեղրը՝ վահանագեղձի հիվանդությունների դեմ

Վահանագեղձը կարևոր դեր է կատարում մարդու օրգանիզմի նյութափոխանակության գործընթացներում: Այս կարևոր գեղձի աշխատանքի յուրաքանչյուր խախտում կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել: Վահանագեղձի ամենատարածված հիվանդություններից է հյուսվածքային խպիպը (զոբը):

Խպիպը (զոբը) հիվանդություն է, որը փոփոխում է վահանագեղձը: Բժշկական վիճակագրության տվյալներով՝ հյուսվածքային խպիպն ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է, այնուամենայնիվ, դրա առաջացման պատճառները դեռ հայտնի չեն: Ցավոք սրտի, այս հիվանդությունը կարող է վերածվել լուրջ օնկոլոգիական հիվանդության:

Յոդի պակասը բացասաբար է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, առավել ակնհայտ է ազդեցությունը մազերի և եղունգների որակի վրա: Յոդի պակասի դեպքում երեխաների մոտ կանգնում է աճը, վատանում է մտավոր զարգացումը:

Այնուամենայնիվ, այս տարրի պակասը կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել, մասնավորապես՝ վահանագեղձի հետ կապված:

Ձեզ ենք առաջարկում մի հրաշալի բաղադրատոմս, որը կլրացնի յոդի պակասը, որն այդքան անհրաժեշտ է օրգանիզմին: Այս խառնուրդի բաղադրության մեջ մտնում են  ֆեյխոան և մեղրը: Բացի յոդից, ֆեյխոան պարունակում է С, В, Р վիտամիններ, պեկտինային և այլ անհրաժեշտ տարրեր:

Ֆեյխոայի և մեղրի բաղադրատոմս

Հավասար չափաքանակով ֆեյխոա և մեղր վերցրեք: Ֆեյխոան անցկացրեք աղացով և հարեք բլենդերով, խառնեք մեղրով, լցրեք ապակե տարայի մեջ, փակեք կափարիչն ու տեղադրեք սառնարանը: Ընդունեք օրական 3 անգամ 1 թ/գ չափով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

budetezdorovy