Երկաթն ամենակարևոր հանքանյութերից է, որը մի շարք գործառույթներ է կատարում: Budetezdoerovy.ru-ի հաղորդմամբ՝ երկաթն օգնում է տեղափոխել թթվածինն ու մյուս սննդարար նյութերը, այդ պատճառով դրա անբավարար մակարդակը շատ վտանգավոր է:
Երկաթ պակասորդային անեմիան բնորոշվում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի նվազմամբ: Նկատվում են հետևյալ ախտանշանները,
- հոգնածության մշտական զգացում
- մաշկի գունատություն
- հաճախակի գլխապտույտներ, գլխացավեր
- առատ քրտնարտադրություն
- ցածր իմունիտետ
- եղունգների թուլություն, մազաթափություն
- շնչառական խնդիրներ
- ցածր զարկերակային ճնշում:
Օրգանիզմը երկաթով ապահովելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին: Այս ըմպելիքը կօգնի վերականգնվել երկաթի մակարդակն օրգանիզմում:
Բաղադրիչներ
- 40 գրամ եղինջի տերևներ
- 70 գրամ բազուկ
- 6 մանրացրած նուշ
- 2 թթու խնձոր
- կիտրոնի՝ թարմ քամած հյութ:
Ինչպես պատրաստել
Լավ լվացեք բաղադրիչները, հարեք բլենդերում: Եթե ըմպելիքը շատ խիտ է ստացվել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել:
Օգտագործեք մեկ ամիս՝ ամեն օր:
Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը