Կանաչ սոխը մեծ քանակով ջուր է պարունակում, հարուստ է C, K, E վիտամիններով, ֆոլաթթվով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ 100 գրամը պարունակում է.
- 11 գրամ ածխաջուր
- 3 գրամ բջջանյութ
- 52 մգ կալցիում
- 2 գրամ սպիտակուց
- 50 մգ ֆոսֆոր
- 5 մգ նատրիում:
Որոշ հետազոտություններ պնդում են, որ կանաչ սոխը նյութեր է պարունակում, որոնք օգնում են պայքարել բակտերիաների դեմ, մասնավորապես՝ Staphylococcus aereus բակտերիայի դեմ: Այն կարող է մաշկային և այլ վարակների պատճառ դառնալ, որոնք կարող են ազդել աղեստամոքսային տրակտի առողջության վրա:
Մի մոռացեք հավասարակշռված սննդակարգի կարևորության մասին: Սննդակարգում պետք է ներառված լինի բազմազան մթերք, որը հնարավորություն կտա օրգանիզմն ապահովել անհրաժեշտ սննդարար նյութերով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը