Ազատվեք այտուցներից, որովայնի փքվածությունից, ավելորդ ճարպերից ու փորկապությունից
Advertisement 1000 x 90

Ազատվեք այտուցներից, որովայնի փքվածությունից, ավելորդ ճարպերից ու փորկապությունից

Ըմպելիք, որը կօգնի օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով, մաքրել այն և ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Budetezdorovy.ru-ն առաջարկում է համադրել մի քանի միրգ, բանջարեղեն ու չիայի սերմեր: Կայքի հաղորդմամբ՝ ըմպելիքը պայքարում է փորկապության, հեղուկի կուտակման դեմ, օգնում է ազատվել այտուցներից: Պատրաստումը ձեզանից ընդամենը մի քանի րոպե կխլի:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ մանր կտրատած սեխ
  • կես բաժակ մանր կտրատած վարունգ
  • 2 ճյուղ նեխուր կամ մաղադանոս
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 1 բաժակ ջուր
  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր
  • մեղր՝ ըստ ցանկության:

Ինչպես պատրաստել

Չիայի սերմերը թրջեք ջրում՝ նվազագույնը թողնելով 30 րոպե:

Բլենդերում խառնեք սեխը, նեխուրն ու վարունգը, կիտրոնի հյութը: Ավելացրեք չիայի սերմերը:

Խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք:

Խորհուրդ է տրվում ըմպելիքն օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո, մինչև նախաճաշը կամ նախաճաշի փոխարեն:

Պարբերական օգտագործումը կարող է օգնել այտուցների, որովայնի փքվածության, ավելորդ քաշի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը