Դեռևս Հին Եգիպտոսի ժամանակներից մինչև 20-րդ դարի 70-ական թվականները մարմնի խնամքը հիմնային էր: Եվ դա ճիշտ է: Իսկ արդեն դրանից հետո այն դարձավ թթվային քիմիական:
Մարդն 9 ամիս զարգանում է մոր մերձպտղային հիմնային հեղուկի մեջ: Այդ հեղուկն ունի pH 8,5: Ծննդյան պահին նորածնի մաշկն էլ հիմնային բնութագրիչներ ունի, իսկ ժամանակակից հասուն մարդու մաշկի միջոցով օրգանիզմից դուրս են բերվում թթուները: Դա թթվային պաշտպանական շերտը չէ, ինչի գոյությունն իրականում ապացուցված չէ, և կարծիք կա, որ այդպիսի բան գոյություն չունի: Նորմալ հիմնային մաշկի վրա չեն կարող լինել ներկայումս այնքան տարածված սնկերը, և նախ և առաջ՝ տղամարդկանց մոտ: Մարմնի հիմնային խնամքը նպաստում է այդ սնկերի ու պիգմենտային բծերի անհետացմանը: Իրականում մաշկի թթու միջավայրը մաշկի միջոցով թթու թափոնների ինտենսիվ և շարունակական դուրսբերումն է: Այսպես կոչված՝ մաշկի թթվային պաշտպանական շերտն իրականում մաշկի վրա կուտակված քիմիական թթու աղբն է:
Անկասկած, վերջին տասնամյակների ընթացքում մարդկանց մաշկն ավելի թթվային է դարձել, քանի որ այն շարունակ ստիպված է լինում դիմադրել օրգանիզմի վրա թթվային և թափոնային հարձակումներին, որպեսզի հեռացնի դրանք: Մաշկի թթվայնության ցուցանիշներն այնպիսին են, ինչպիսին օրգանիզմի մյուս ցուցանիշները: Միջինը մարդու մոտ տեղի է ունենում արյան զարկերակային ճնշման ու խոլեստերինի մակարդակի բարձրացում, փոխվում են նաև մյուս ցուցանիշները:
Մեր ժամանակների համար բնորոշ ցուցանիշներ են, որոնք նախկինում կհամարվեին իսկական հիվանդության նշաններ: Այսօր այդ ցուցանիշները հանկարծ նորմալ դարձան միայն այն պատճառով, որ այժմ վիճակագրությունը դրանց մասին խոսում է՝ որպես ամենուր տարածվածի մասին: Պարզապես մարդիկ սկսել են ավելի շատ հիվանդանալ: Թյուրիմացության և մաշկի` իբր հատուկ թթվային պաշտպանիչ շերտ ունենալու վստահության արդյունքում մշակվել է մաշկի խնամքի միջոցների շարք, որոնք իբր թե մաշկի համար չեզոք էին: Լաբորատոր փորձաքննությունները պարզեցին, որ դրանց pH մակարդակը 6-ից քիչ էր: Եվ սրան չհետևեց ոչ մի գիտական առարկություն այն առումով, թե պարզապես pH-ի այսպիսի ցածր մակարդակ ունի բնակչության գերակշիռ մասը: Իսկ թե ինչու ուշադրության չարժանացավ նորածնային մաշկի pH մակարդակը, ոչ մի կերպ չբացատրվեց:
Օրգանիզմի խնամքի հիմնային հնարավորությունները բազմազան են: Դրանց նպատակն այն է, որ օրգանիզմին դրդեն բջիջների և հյութերի թթվային միջավայրից թթուններն ու այլ թափոնները տեղափոխել դրան շրջապատող հիմնային միջավայր:
3 անգամ ստուգեք լոգարանի ջրի թթվայնության մակարդակը: Հենց նոր լցված ջրի pH ցուցանիշը 7.0 է: Նրա մեջ մի քանի ճաշի գդալ սոդա լցնելուց հետո այդ թիվը բարձրանում է մինչև pH 8.5: Երբ մարդը մտնի այդ լոգարանի մեջ, ջրի pH մակարդակը կընկնի մինչև 7.5: Փաստորեն, ջուրը 10 անգամ ավելի թթվային դարձավ: Օրգանիզմից թթուները դուրս եկան ու տեղափոխվեցին ջրի մեջ: Տվյալներ կան, որ, երբ տղամարդն առաջին անգամ այդպիսի լոգանք է ընդունում, ջուրը դառնում է մուգ մոխրագույն:
Հիմնային լոգանքի տևողությունը պետք է լինի 2 ժամից ոչ պակաս, բայց 3,4-ժամյա լոգանքները, իհարկե, օրգանիզմի համար ավելի օգտակար կլինեն: Հիմնային լոգանք ընդունելիս ջրի ջերմաստիճանը պետք է լինի մարմնի ջերմաստիճանից մի փոքր բարձր` 38-41 Ցելսիուսի աստիճան: Անոթային խնդիրներ ունեցողների համար ոտքերի համար լոգանքի ջրի ջերմաստիճանը պետք է լինի 25-28 Ցելսիուսի աստիճան: Որքան բարձր է երակների լայնացում ախտորոշված հիվանդության ծանրության աստիճանը, այնքան ցածր պետք է լինի ջրի ջերմաստիճանը: Այս հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում օր ու մեջ սառցե կոմպրես դնել ոտքերին ու հագնել հիմնային գուլպաներ:
Վերադառնանք մարմնի խնամքի թթվային ու հիմնային եղանակների տարբերություններին:
Մաշկն օրգան է, որի միջոցով թթուներն օրգանիզմից դուրս են բերվում: Իսկ օգտագործելով մարմնի խնամքի քիմիական միջոցները` մենք խոչընդոտում ենք միջինը pH 6.8-6.4 մակարդակ ունեցող թթուների դուրսբերմանը և դրանով նրանց հետ վերադարձնում: Մաշկի ամենօրյա խնամքի համար շատ ավելի օգտակար է գործածել հիմնային մեթոդներ` հիմնային լոգանքներ, կոմպրեսներ և այլն: Այդպիսի խնամքը նպաստում է թթուների ու շլակներ հեռացմանը և ակտիվացնում է ճարպագեղձերի աշխատանքը: Մարմնի հիմնային խնամքը հատկապես օգտակար է ամառային, տաք ժամանակահատվածում, ինչպես նաև՝ այն մարդկանց համար, ովքեր շատ են քրտնում, կամ քերծվածքներ ու մաշկի այլ վնասվածքներ ունեն:
Հիմնային խնամքը սկսվում է առավոտյան սառը ջրով լվացվելուց և իրանն ու ծոծրակը շփելուց: Թասի մեջ լցրեք սառը ջուր ու ավելացրեք մեկ լիքը ճաշի գդալ սննդային սոդա: Այդ ջրով լավ լվացվեք, մարմինը շփեք ու կոկորդը ողողեք: Լավագույն արդյունքի համար այդ լուծույթի մեջ դրեք ու մի քիչ պահեք ձեռքերը: Միաժամանակ՝ հատուկ վարժություններ կատարեք: Ամուր սեղմեք բռունցքները, ապա բացեք ու մատները շարժեք, ապա նորից սեղմեք: Այդ վարժությունը կատարեք 5 րոպե` ձեռքերը ջրից չհանելով:
Ապա գալիս է մարմնի ներքևի հատվածի հերթը:
Նստեք գոլից մի փոքր տաք ջրով լցված լոգարանի մեջ, որի մեջ նախապես մի քանի ճաշի գդալ սոդա է լցված: Այդ ջրով ցողեք ձեր մարմինը: Չի խանգարի նաև մարմինն այդ ընթացքում չոր սպունգով տրորելը: Մարմնի հիվանդ կամ վնասված հատվածները տրորել պետք չէ: Հաճախ բոլոր վերքերը լավանում են մի քանի հիմնային լոգանքներ ընդունելուց հետո:
Լոգանքից հետո ցանկալի է թողնել` մարմինն ինքն իրեն չորանա, որպեսզի մաշկն ավելի շատ հիմնային ջուր կարողանա ներծծել: Դա մարմինը քրտնելուց կպաշտպանի ողջ օրվա ընթացքում:
Քնելուց առաջ ոտքերը 30 րոպե կամ ավելի դրեք հիմնային ջրի մեջ: Դրա համար փոքր-ինչ տաք ջրի մեջ մեկ ճաշի գդալ սոդա ավելացրեք: Ոտքերը դրեք այդ ջրի մեջ ու չոր սպունգով տրորեք ոտնաթաթերն ու մատները: Մաշկային խնդիրների ու տրոֆիկական խոցերի, տրոմբոզների, երակների բորբոքման ու արտահայտված երակների լայնացման դեպքում ոտքերը տրորեք ձեռքով, առանց սպունգի: Նմանատիպ հիմնային խնամքը երկար ժամանակով կպաշտպանի սնկերից, քանի որ դրանք կարող են գոյություն ունենալ միայն pH 4-6 մակարդակ ունեցող թթվային միջավայրում:
Աղիների ծանր սնկային ախտահարման դեպքում շատ արդյունավետ է ամեն առավոտ և երեկո հիմնային ջուր խմելը: Այն պատրաստելու համար խոտաբույսերով թեյի կամ առանց գազի հանքային ջրի մեջ ավելացնում են սոդա՝ 1.5-1.4 թեյի գդալի չափով: Շաբաթը մեկ անգամ մեկ լիտր խոտաբույսերով թեյով հոգնա է պետք անել: Ջրի ջերմաստիճանը պետք է իջեցվի մինչև 36-37 Ցելսիուսի աստիճան` նրա մեջ ավելացնելով մեկ ճաշի գդալ սոդա:
Լոգանքի համար ջրի ջերմաստիճանը շատ մեծ նշանակություն ունի ինչպես՝ մեր սուբյեկտիվ ինքնազգացողության, այնպես էլ՝ հիմնային լոգանքների օբյեկտիվ արդյունավետության համար: Թարմացնող նստած լոգանքները պետք է և կարող են ունենալ 25-28 աստիճան ջերմություն: Նման ցածր ջերմաստիճանները հատկապես հարմար են շոգ ամռանը: Այլ դեպքերում խորհուրդ է տրվում մարմնի ջերմաստիճանին համապատասխան ջերմաստիճան` 36-37 աստիճան: Պետք է նկատել, որ հիմնային լոգանք ընդունելիս ջուրը պետք չէ հավելյալ տաքացնել, որքան էլ երկար տևի լոգանքը: Զարմանալի է, բայց հիմնային լոգանքի դեպքում ջրի ջերմաստիճանը սովորաբար տատանվում է 1-2 աստիճանի սահմաններում:
Նույնպիսի էֆեկտ ունեն նաև ոտքերի երկարատև լոգանքները: Այսպես, 3 շաբաթվա ընթացքում ամեն օր ոտքերի օրական 2-3 ժամ հիմնային լոգանք ընդունելուց հետո անհետանում են ռևմատիկ ցավերը: Իսկ եթե պրոցեդուրան շարունակվի մինչև 3 ամիս, հիվանդը կազատվի երակների լայնացումից:
- Ընդհանուր հիմնային լոգանքներ
Տևողությունը` 60-120 րոպե և ավելի: Յուրաքանչյուր 10-20 րոպեն մեկ մաշկը տրորել չոր սպունգով:
Մաշկը օրգանիզմի օգնական երիկամն է համարվում: Օգտվեք նրա ընձեռած հնարավորություններից: Բացի շլակների ու տոքսինների դուրսբերումից՝ հիմնային լոգանքները նաև շատ հարմար են կտրած-ծակած վերքերի բուժման համար: Նախապես պետք է ուժեղացնել նյութափոխանակության պոտենցիալը լիարժեք բուսակերական սննդակարգով:
- Ոտքերի հիմնային լոգանք
Տևողությունը` 30-60 րոպեից մինչև 4 ժամ: Որպես կանոն` ոտքերի լոգանքի համար պետք է վերցնել տաք ջուր:
- Ձեռքերի հիմնային լոգանք:
Պետք է անել յուրաքանչյուր առավոտ 3-5 րոպե: Այս պրոցեդուրան ձեռքերը գեղեցիկ և խնամված կդարձնի: Սառը ջրում պետք է լուծել մեկ ճաշի գդալ սոդա: Ձեռքերը դնել մեջն ու կատարել համապատասխան վարժություններ: Ավելորդ չեն նաև մերսումները և հատուկ խոզանակով շփումները:
- Հիմնային դեզոդորիզացիա
Լավ լվացած թևատակերին քսել կերակրի սոդա: Թողնել չորանա: Խորհուրդ է տրվում նաև ձեռքերի ու ոտքերի եղունգների սնկային ախտահարումների դեպքում:
- Հիմնային գուլպաներ
1 լիքը ճաշի գդալ սոդան լցնել 36-37 աստիճան ջերմությամբ 1 լիտր ջրի մեջ, թողնել` լուծվի: Հաստ բրդյա գուլպաները դնել այդ ջրի մեջ, հանել, քամել, հագնել ու թողնել` մնա ողջ գիշերը: Գուլպաները մեկ չափս ավելի մեծ պետք է լինեն, քան ձեր կոշիկները: Թաց գուլպայի վրայից հագնել չորը: Գուլպաները չպետք է նեղ լինեն: Եթե ոտքերը սառում են, կարելի է օգտագործել տաք ջրով լցված տարա: Ավելի հզոր տարբերակ է գուլպաներն առանց քամելու հագնելը ու վրայից ցելոֆանով ծածկելը: Գիշերը հիմնային գուլպաներ պետք է հագնեն բոլոր նրանք, ովքեր ինֆարկտ կամ ինսուլտ են տարել: Այս միջոցի օգնությամբ, որը թթուները դուրս է քաշում կրծքավանդակից և գլխից, դուք կնվազեցնեք երկրորդ ինֆարկտի կսմ ինսուլտի առաջացման ռիսկը:
- Հիմնային կոմպրես
Նույն եղանակով պատրաստվում է հիմնային կոմպրես, որը կարող է դրվել մարմնի ցանկացած մասին` կրծքավանդակին, լյարդին, ստամոքսին, մեջքին, վերջույթներին, և այլն: Մի քանի տակ ծալած թանզիֆը կամ կտորը թրջել հիմնային ջրով, թեթևակի քամել, ու տաք, խոնավ կոմպրեսը դնել մարմնի որևէ հատվածին, ապա լավ ծածկվել:
- Ատամների հիմնային խնամք
Ատամները մաքրելու համար խոնավ ցուցամատին լցնել մի քիչ սոդա և զգույշ տրորել ատամները և լնդերը: Հետո առատ ջրով ողողեք բերանի խոռոչն ու կոկորդը` այդ ջրի մեջը մի պտղունց սոդա լցնելով: Սոդան կարելի է լցնել նաև խոնավ ատամի խոզանակի վրա:
Քթի հիմնային լվացում
36-37 աստիճանի ջերմության մեկ բաժակ ջրում լուծել մեկ թեյի գդալ սոդա, լցնել ափի մեջ ու քթանցքներով քաշել ներս այնպես, որ այն ընկնի կերակրափող: Այսպիսի լվացումներն օգնում են մաքրել ու առողջ վիճակում պահել ներգանգային, հայմորյան և ճակատային խոռոչները և ուժեղացնում են գանգային, բերանի խոռոչների և կերակրափողի դիմադրողականությունը: Հիմնային լվացումները կարևոր են աչքերի, ականջների և ուղեղի բոլոր խնդիրների դեպքում:
- Հիմնային դիմակ
36-37 աստիճանի ջերմությամբ մի փոքր ջրի մեջ լցնել մեկ ոչ լիքը թեյի գդալ սոդա ու խառնել բուժական ցեխի հետ: Ստացված շիլայանման զանգվածը քսել դեմքին, թողնել կես ժամ, ապա լվանալ:
- Երեխաների հիմնային խնամք
Մանկական փոքր լոգարանի մեջ ջուր լցնել ու ավելացնել մեկ ճաշի գդալ սոդա: Այս լոգանքը չի ճարպազրկում նուրբ մանկական մաշկը ու չի ցավեցնում աչքերը: Այն հարմար է նաև զգայուն մաշկի համար: Ոչ մի սարսափելի բան չկա, անգամ, եթե երեխան կուլ տա ջուրը:
- Հիմնային ըմպելիք
Մոտ կես թեյի գդալ սոդան ավելացնել մեկ բաժակ սովորական տաք ջրի կամ առանց գազի հանքային ջրի մեջ, լավ խառնել ու միանգամից արագ խմել: Այս ըմպելիքն անփոխարինելի է օրգանական հեղուկների և հյուսվածքների ուժեղ թթվայնացման դեպքում: Այն արագ չեզոքացնում է ցավ հարուցող թթուները: Ստամոքսի վրա ազդելու համար այս ըմպելիքը պետք է խմել փոքր կումերով: Օրգանիզմի վրա ընդհանուր առմամբ ազդելու, կրծքավանդակի հիվանդություններից, պոդագրայից, սրտի միոկարդի ինֆարկտից պաշտպանվելու համար մեկ գավաթ այս ըմպելիքը պետք է խմել մեկ շնչով:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը