Քանի գերիներին հետ չենք բերել, մենք իրավունք չունենք պետություն կոչվելու. Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

Քանի գերիներին հետ չենք բերել, մենք իրավունք չունենք պետություն կոչվելու. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ պատերազմի օրերին երկրի ամբողջ ղեկավարությունը` նախագահով, վարչապետով և այլով, միջազգային եթերներով հավաստիացնում էին աշխարհին, որ մտադիր չեն Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներին վնաս տալ, ունենում ենք այն ինչ ունենք: Դադարած պատերազմ, ստորագրված հայտարարություն գերիների և պահվող այլ անձանց վերադարձի վերաբերյալ, և այս ամենով հանդերձ շարունակաբար պահվող հարյուրից ավելի գերիներ:

Երբ երկրի ղեկավարությունը այս աստիճան «լոխ» է կամ թե ծառայում է օտարին, ապա չկա գիտակցությունը, նաև հանրության մոտ, որ այս վիճակով ոչ միայն դադարում է երկրում իշխանություն ունենալու տրամաբանությունը և իմաստը, այլն նաև ընդհանրապես դադարում է մեր պետության գոյության իմաստը: Ովքեր չհասկացան, բացատրեմ:

Ցանկացած պետության գոյության հիմք քաղաքացիների անվտանգության ապահովման երաշխիքն է: Այս պատրվակով երկիրը քաղաքացիներից իրավունք է ստացել իրենց պարտադիր զորակոչի կանչելու և պատերազմի տանելու: Երբ երկիրը պարտադրում է քաղաքացուն գնալ պատերազմ, ապա պարտավորվոմ է նաև վերջինիս գերեվարվելու դեպքում պատերազմի դադարից հետո վերադարձնել նրան: Երբ դա տեղի չի ունենում, այս ամբողջ անվտագային և փոխադարձ (քաղաքացի և պետություն) պարտավորվածության և պայմանավորվածության մեխանիզմը խարխլվում է, և ինչպես ասացի, այս պայմանավորվածությունը պետության գոյության գլխավոր նախապայմաններից է:

Հետևաբար ամեն գնով պետությունը պարտավոր էր, և հիմա էլ, հետ բերել իր քաղաքացիներին: Այդ գինը պետք է լիներ, օրինակ ի լուր աշխարհի և Ադրբերջանի հայտարարությունը, ըստ որի, եթե Ադրբեջանը պայմանական տաս օրվա մեջ չի վերադարձնում մեր բոլոր գերիներին, ապա մենք հրթիռային հարված ենք հասցնում նրանց նավթագազային համակարգին: Իսկ այս դեպքում միջազգային կոչեցյալ հանրույթը միանգամից կլծվեր Ադրբեջանին համոզելու աշխատանքին (նրանք ովքեր օգտվում են այդ ենթակառուցվածքներից):

Եթե որևէ քաղաքական գործիչ խուսափում է սա անել` հնարավոր պատերազմի վերսկսումից վախելանով, ապա նա, վստահ եմ ասում, չի գիտակցում պետության գոյության հիմքը և դրա պարտավորվածությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքի հանդեպ: Իսկ քանի որ մեր երկրի ղեկավարները <<չմո և լոխ>> են, մենք դադարում ենք պետություն կոչվելուց:

Եթե կա մեկը, որ դեմ է այս տրամաբանությանը, ապա նա կողմ է, որ գերեվարվի և անժամկետ ու անհետևողական մնա գերության մեջ:

Եթե կա մեկը, որ դեմ է այս տրամաբանությանը, ապա նա չի հասկանում պետութունն ինչ է:

Եթե կա մեկը, որ դեմ է այս տրամաբանությանը, ապա նա չի հասկանում իր և պետության միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունների մասին, ապա նա չունի պարտք տալու պետության անվտանգության ապահովմանը և հետևաբար չունի պետություն իր մեջքին:

Քանի գերիներին հետ չենք բերել, մենք իրավունք չունենք պետություն կոչվելու»։



Նման նյութեր