Գինձը խորհուրդ է տրվում ներառել ամենօրյա սննդակարգ, քանի որ այն հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ մի շարք սննդարար նյութերով, այդ թվում.
- ցինկ
- կալցիում
- երկաթ
- ֆոսֆոր
- կալիում
- մագնիում
- A, B, C, K վիտամիններ:
Օգնում է պայքարել խոլեստերինի դեմ: Գինձը կարող է օգնել իջեցնել խոլեստերինի մակարդակը: Այն ոչ միայն թույլ չի տալիս, որ խոլեստերինը կուտակվի անոթների պատերին, այլև մաքրում է անոթները, օգնում առողջ պահել սիրտը, լավացնում արյան շրջանառությունը, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Օգտակար է դիաբետով հիվանդներին: Նյութերը, որոնք պարունակում է գինձը, օգնում են վերահսկել դիաբետը՝ կարգավորելով արյան մեջ շաքարի մակարդակը:
Օգնում է նիհարել: Գինձը նաև միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է.
- մաքրել օրգանիզմը
- պայքարել հեղուկի կուտակման դեմ
- օրգանիզմից դուրս բերել շլակներն ու կենսագործունեության արգասիքները
- օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու ծանր մետաղները
- ավելի լավ յուրացնել վիտամիններն ու մյուս սննդարար նյութերը
- կանխարգելում է դիարեան և փորկապությունը:
Օգնում է սալմոնելոզի դեմ պայքարում: Սա սուր աղիքային հիվանդություն է, որի ախտաշաններն են.
- ջերմության բարձրացում
- հոգնածություն
- դիարեա
- գլխապտույտ
- սրտխառնոց
- գլխացավ
- ախորժակի կորուստ
- ցավ որովայնում
- մկանային ցավեր:
Գինձը նաև հակաբիոտիկ հատկություն ունի, ինչի շնորհիվ պայքարում է այս հիվանդության դեմ:
Օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից: Ինչպես անանուխը, այնպես էլ գինձը օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից, բերանի խոռոչի հետ կապված այլ խնդիրներից: Այն ճնշում է բակտերիաների ակտիվությունը, որոնք այդպիսի խնդիրների պատճառ են դառնում:
Հակաբորբոքային միջոց է: Գինձը հակաբորբոքային հատկություններ ունի, օգտակար է բորբոքային ծագում ունեցող խնդիրների դեպքում:
Օգնում է պայքարել գրիպի դեմ: Գինձը A, C վիտամիններ է պարունակում, ինչի շնորհիվ իդեալական միջոց է գրիպի և մրսածության դեմ պայքարելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը