Սոխի կճեպի 6 զարմանալի հատկություն
Advertisement 1000 x 90

Սոխի կճեպի 6 զարմանալի հատկություն

Սոխն ամենաօգտակար մթերքներից մեկն է։ Այն հակամիկրոբային և հակասեպտիկ հատկություններ ունի, օգնում է օրգանիզմը պաշտպանել վարակներից, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Marketium.ru կայքը գրում է, որ պակաս օգտակար հատկություններ չունի նաև սոխի կճեպը։

Ներկ մազերի համար։ Սոխի կճեպը ներկում է մազերը։ Դրա առավելությունն այն է, որ այն ներկում է նաև սպիտակ մազերը։ Շագանակագույն մազեր ստանալու համար անհրաժեշտ է կես բաժակ սոխի կճեպը եռացնել 20 րոպե՝ մեկ բաժակ ջուր ավելացնելով։ Թողեք սառչի, ավելացրեք 2 թեյի գդալ գլիցերին։ Քսեք մազերին ամեն օր երեք շաբաթվա ընթացքում։

mazik

Քսուք՝ մաշկային հիվանդությունների դեմ։ Սոխի կճեպը կարող է բուժել մաշկի հետ կապված մի շարք խնդիրներ, ինչպիսիք են դերմատիտը, կոշտուկները և այլն։ Քսուքը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել ցանկացած ճարպ, սոխի կճեպ և 3։2-ի հարաբերությամբ խառնել։ Օրվա ընթացքում 2 անգամ քսեք մաշկի վնասված հատվածին։

chncdhahr0chm6ly9tyxjrzxrpdw0ucnuvd3aty29udgvudc91cgxvywrzlziwmtyvmtavmty3ota5mwm1ytg4mgzhzjzmyjvlnja4n2vimwiyzgmzms5qcgc-prx-eadcfe1d

Ջղաձգումներ։ Այս անգամ թուրմը պատրաստվում է ներքին օգտագործման համար։ 1 թեյի բաժակ սոխի կճեպի վրա մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք և թողեք 10 րոպե: Ամեն օր խմեք 200 մլ։

chncdhahr0chm6ly9tyxjrzxrpdw0ucnuvd3aty29udgvudc91cgxvywrzlziwmtyvmtavzwnjymm4n2u0yjvjztjmzti4mza4zmq5zjjhn2jhzjm0my5qcgc-prx-9a72bed5

Համեղ հաց։ Տանը պատրաստվող հացն ավելի համեղ կարող է լինել, եթե խմորի մեջ մեկ թեյի գդալ սոխի կճեպի ալյուր լցնեք։

chncdhahr0chm6ly9tyxjrzxrpdw0ucnuvd3aty29udgvudc91cgxvywrzlziwmtyvmtavztrkytnin2ziymnlmjm0nwq3nzcyyja2nzrhmze4zdu0mi5qcgc-prx-9781d422

Համեղ սուպ։ Եթե արգանակի մեջ ավելացնեք չմաքրված և լվացած սոխ, այն ուտեստին ոչ միայն գեղեցիկ կարմիր գույն կհաղորդի, այլև կհարստացնի միկրոէլեմենտներով։

chncdhahr0chm6ly9tyxjrzxrpdw0ucnuvd3aty29udgvudc91cgxvywrzlziwmtyvmtavyzrjytqymzhhmgi5mjm4mjbky2m1mdlhnmy3ntg0owi0os5qcgc-prx-9ade15f0

Նոր կյանք՝ բույսերին։ Բույսները թոռոմե՞լ են, տերևները՝ թափվե՞լ։ Սովորություն դարձրեք շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ բույսերը ջրել սոխի կճեպի թուրմով։

chncdhahr0chm6ly9tyxjrzxrpdw0ucnuvd3aty29udgvudc91cgxvywrzlziwmtyvmtavyzgxztcyogq5zdrjmmy2mzzmmdy3zjg5y2mxndg2mmm0ny5qcgc-prx-f88adea7

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am