Այսօրվա աշակերտը պիտի փորձի հասկանալ այսօրվա աշխարհն ու ապրել այսօրվա աշխարհում: Իսկ աշխարհն այսօր անկանխատեսելի է, ուրեմն մարդն էլ պիտի լինի ճկուն և ցկյանս սովորող:
Մեր երկրում կրթության ոլորտի մեծ արգելակներից է ակադեմիական էգոիզմը: Երբ ամեն մասնագետ մտածում է, որ իր առարկան է ամենակարևորը. երբ ավելացնում ես մաթեմատիկայի ժամերը, բողոքում են ֆիզիկները, քիմիկները, պատմաբանները, աշխարհագետները, մյուս բոլորը:
Եվ հենց այս պատճառով մենք ձախողեցինք տասներկուամյա կրթությունը, որովհետև այդ կրթության նպատակն էր՝ այն ծավալը, որը երեխան պիտի յուրացներ տասը տարում, յուրացնի տասներկու տարում՝ ավելի հանգիստ, ծրագրի հետևից չվազելով: Թե չէ Հայաստանում չենք ասում՝ առարկան սովորել, ասում ենք՝ անցնել, որովհետև նպատակն անցնելն է, ոչ թե՝ սովորելը: Ավելացրինք երկու տարին, որ ծրագիրը հանգիստ անցնեին, բայց ստացվեց այնպես, որ ահագին նոր բաներ լցրեցինք նույն ակադեմիական էգոիզմով: Հետո էլ եկան միջազգային կազմակերպություններ: Մեկն ասաց՝ թրաֆիքինգը կարևոր է, մյուսը՝ այս մեկն ավելի կարևոր է: Եվ առանց նորմալ ֆինանսավորման, առանց նախապատրաստմանը բավարար ժամանակ հատկացնելու՝ ժամեր վերցրին: Բացի դրանից մեզ մոտ կան առաջնային և երկրորդական առարկաներ. այն առարկան, որից քննություն կա, առաջնային է, որից քննություն չկա, դրա ժամին կարելի է պարապել քննական առարկան:
Մեր կրթական համակարգը պիտի երեխային հնարավորություն տա ինչ-որ մի բան անելու. սովորեց՝ ինչ-որ ձևով կիրառի, կապակցի, հետաքրքիր բաներ անի:
Սերոբ Խաչատրյան
? Այսօրվա աշակերտը պիտի փորձի հասկանալ այսօրվա աշխարհն ու ապրել այսօրվա աշխարհում: Իսկ աշխարհն այսօր անկանխատեսելի է,…
Опубликовано Գիտակրթական համակարգ / Gitakrtakan hamakarg Вторник, 9 марта 2021 г.