Աղի փոխարինողի օգտագործումը կարող է զգալի ազդեցություն ունենալ զարկերակային ճնշման նվազման վրա, ինչը կարող է շատ օգտակար լինել հիպերտոնիայով պացիենտների համար: Սա պարզել են Ջորջի գլոբալ առողջապահության ինստիտուտի գիտնականները:
Նրանց հետազոտությունը, որն անցկացվել է Հնդկաստանի գյուղական շրջաններում եւ հրապարակվել American Journal of Clinical Nutrition-ում, ցույց է տվել, որ աղի մեջ նատրիումի ոչ մեծ մասի փոխարինումը կալիումով, առանց համը փոխելու, նպաստել է պացիենտների սիստոլիկ զարկերակային ճնշման զգալի նվազմանը:
Սա պատահական ընտրանքով, կրկնակի կույր, վերահսկվող փորձարկում էր 7 գյուղերից հիպերտոնիայով 502 պացիենտների մասնակցությամբ: Մասնակիցներին պատահականորեն են ընտրել՝ նրանց սովորական աղ (100 տոկոս նատրիումի քլորիդ) կամ աղի փոխարինողներ (70 տոկոս նատրիումի քլորիդ/30 տոկոս կալիումի քլորիդ) տալու համար:
Նախնական արդյունքը 3 ամիս հետո սիստոլիկ զարկերակային ճնշման փոփոխությունն էր աղի փոխարինող ստացած խմբում: Երկրորդ արդյունքները ներառում էին դիաստոլիկ զարկերակային ճնշման, մեզի օրվա բիոմարկերների փոփոխությունը, ինչպես նաեւ հետազոտության համար ստացած աղերի գործածման եւ բավարարման ինքնագնահատականը: