Ինչո՞ւ է ճակնդեղի հյութն օգտակար ծերացող մարդկանց համար
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է ճակնդեղի հյութն օգտակար ծերացող մարդկանց համար

Ճակնդեղի հյութ օգտագործելը նպաստում է բերանի խոռոչում մանրէների քանակի մեծացմանը, որոնք կապված են ավելի առողջ անոթների եւ ուղեղի աշխատանքի հետ: Այս ամենը նպաստում է ավելի առողջ ծերացմանը, ինչպես պարզել են Էքսետերի համալսարանի մասնագետները:

Գիտնականների խոսքով՝ ճակնդեղը եւ այլ մթերքները, ներառյալ՝ աղցան, սպանախ եւ նեխուր, հարուստ են ոչ օրգանական նիտրատներով: Բերանի խոռոչի շատ մանրէներ դեր ունեն նիտրատը ազոտի օքսիդի վերածելու գործում, ինչը օգնում է կարգավորել արյունատար  անոթները եւ նեյրոտրանսմիսիա:

Նոր ուսումնասիրության ընթացքում 70-80 տարեկան 26 առողջ տարեցներ տաս օրվա ընթացքում օրական երկու անգամ հավելումներ են օգտագործել: Մի խումբն օգտագործել է նիտրատներով հարուստ ճակնդեղի հյութ, իսկ մյուսը ՝ պլացեբո առանց նիտրատների:

Ճակնդեղի հյութ խմելուց հետո առաջին խմբի մասնակիցների սիստոլիկ զարկերակային ճնշումը միջինում ընկել է 5 կետով  (մմ ս.ս.):

 

news.am