Հերթափոխային աշխատանքը 2-3 անգամ մեծացնում է COVID-19-ով հոսպիտալացման ռիսկը․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Հերթափոխային աշխատանքը 2-3 անգամ մեծացնում է COVID-19-ով հոսպիտալացման ռիսկը․ հետազոտություն

Աշխատանքային գրաֆիկը կարող է ազդել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքում հոսպիտալացման ռիսկի վրա: Այս մասին հաղորդվում է Thorax ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն,  որոշ տվյալներ վկայում են այն մասին, որ հերթափոխային աշխատանքը կարող է կապված լինել բարձր ռիսկերի հետ: Օրինակ, հայտնի է գործարանում գիշերային հերթափոխով աշխատողների շրջանում բռնկումների մասին:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են բրիտանական Բիոբանկի տվյալները 40-69 տարեկան ավելի քան 280 մարդու վերաբերյալ: Նրանք պացիենտների առողջության եւ աշխատանքի առանձնահատկությունների մասին տեղեկությունները համադրել են COVID-19-ի դեպքերի վերաբերյալ տվյալների հետ: Գիտական աշխատանքում այս հիվանդության չափորոշիչը վարակն է եղել՝ հոսպիտալացված հիվանդների մոտ հաստատված ՊՇՌ թեստով:

Հետազոտությունը պարզել է, որ համեմատած նրանց հետ, ովքեր կանոնավոր կերպով աշխատում են օրվա ցերեկային ժամերին՝

  • հերթափոխային պարբերական աշխատանքը կապված է SARS-CoV-2 վարակի ռիսկի միջինը 2 անգամ աճի հետ,
  • մշտական հերթափոխային աշխատանքը՝ այս ռիսկի 2,5 անգամ աճի հետ,
  • կանոնավոր գիշերային հերթափոխային աշխատանքը` 3 անգամ,
  • ոչ կանոնավոր գիշերային հերթափոխային աշխատանքը` 3,5 անգամ:

Իրենց հաշվարկներում գիտնականները հաշվի են առել ռիսկի լրացուցիչ գործոնները, ներառյալ՝ սեռը, տարիքը, քաշը, քնի տեւողությունը, ալկոհոլի օգտագործումը, ծխելը: Նրանք ցույց են տվել, որ այս տվյալները ճիշտ են նաեւ նույն կամ նման մասնագիտության տեր մարդկանց համար՝ COVID-19-վ հիվանդանալու ռիսկը կապված է աշխատանքային գրաֆիկի տեսակի հետ:

news.am