Վանո Սիրադեղյան․ Տեր-Պետրոսյանն իրեն սպառել էր դեռ 1996 թվականին. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Վանո Սիրադեղյան․ Տեր-Պետրոսյանն իրեն սպառել էր դեռ 1996 թվականին. pastinfo.am

2008-ին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանը հայտարարում էր, թե՝ նախագահի պաշտոնն իրեն երեք տարով է պետք, ասում էր՝ «Ես ընդամենը երեք տարի եմ ուզում, ավելին ինձ պետք չէ»։

Այսօր, երբ մեր աչքի առաջ տեսանք, թե նրա աշակերտը ուսուցչի սահմանած ժամկետում ինչպես կարողացավ Արցախը հանձնել թուրքին և անցել է Հայաստանի սահմաններին, մնում է ուղղակիորեն փաստել, որ առաջին նախագահի ուզած ժամանակահատվածն էր երեք տարին։

Այնպես որ, տաս տարի առաջվա նրա ցանկությունը 20 տարի անց իրականացված է՝ «թունավոր ծառի թունավոր պտուղը» կանոնը ճշգրիտ է գործել։

Իսկ կապիտուլյացիոն համաձայնագրից հետո օրեր անց ԱԺ-ում 6 ամիս ժամանակ խնդրող ներկայիս վարչապետի ժ/պ-ին այդ ընթացքն անհրաժեշտ էր Հայաստանի սահմանային շրջանների մեր ռազմավարական նշանակության բարձունքները, ջրային և էներգետիկ ռեսուրսները թշնամուն հանձնելու համար։ Այս համատեքստում ի նպաստ աշակերտի անխափան աշխատանքի՝ կարելի է ուղղակի մի ցնցող հայտարարություն կամ առաջարկ անել՝ թողնելով, որ քաղաքական ուժերը դրանով զբաղվեն․․․ մինչև գործն ավարտին կհասցվի։
Հիմա՝ Տեր Պետրոսյանի՝ պետության համար մտահոգության պատրանք ստեղծող առաջարկը, որի նպատակն, ըստ ամենայնի՝ կոնկրետ՝ երկիրը փրկելու գործողություններից և պրագմատիկ քայլեր ձեռնարկելուց շեղելն է, կատարվում է․․․

Իրականում, նա շատ լավ գիտի, որ երեք նախագահների էլեկտորատը տարբեր է և իր առաջարկած «եռանախագահական» դաշինքի ճակատագիրն ի սկզբանե հայտնի էր՝ ձայների փոշիացում, առաջարկի պատասխանն էլ՝ մերժում: Բայց քանի որ ի՛ր ծրագիրն է ավարտին հասցնում աշակերտը, բացի այդ, ինքն էլ նրա՝ դավաճանի կերպարից ձերբազատվելու խնդիր ունի, պարբերաբար նոր բաբելոնյան աշտարակաշինարարի իր բարձունքից նման քայլերի դիմում է: Կապիտուլյանտն, ինչ խոսք, նրա սիրեցյալ աշակերտը չէր ու նրա ինքնասիրությունը վիրավորվում է իր իսկ բնորոշմամբ՝ «ազգակործան հոգեկանին» իր հետ կապելու փաստից: Բայց այդ է ցանել ու հնձել: Մյուս աշակերտը կամերային էր…

Ի վերջո, 2-րդ և 3-րդ նախագահների մերժումից հետո նա ևս մտնում է ընտրապայքար կոչվող խաղի մեջ /առաջարկն արել է, հանգիստ է/՝ գլխավորելով ՀԱԿ-ի ցուցակը։

Քանզի, ըստ նրա՝ «Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»։ ՈՒշագրավ փաստերից մեկն էլ այն է, որ Վանո Սիրադեղյանն է գլխավորում ՀԱԿ վարչության նորընտիր կազմը։

Մի պահ պետության ողբերգական վիճակի այս համապատկերում՝ պատկերացրեք «ողջախոհության ճրագը» ձեռքին ՀԱԿ-ին՝ խորհրդարանում, Լևոն պապին՝ թոռնիկ իմքայլականների հետ։ Այստեղ է, որ անցյալի զավեշտալի փաստերն ու տեքստերը թարմացնելու կարիքը խիստ զգացվում է․․․

Հենց թեկուզ հիշեցնելու համար 1998-ին՝ Ազգային հեռուստատեսության «Մարդու ժամանակը» ծրագրում Վանո Սիրադեղյանի գնահատականները՝ 1996-ի ընտրությունների արդյունքում «ընտրված» նախագահ Տեր-Պետրոսյանի վերաբերյալ, որտեղ նա ասում էր․ « 1996 թվականի չարաբաստիկ ընտրություններից մի ամիս առաջ պարզ դարձավ, որ ձախողում է սպասվում։ Ոմանց մոտ նույնիսկ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ այդքան ապաշնորհ ընտրական կամպանիա կարող է լինել միայն մի դեպքում՝ եթե նախագահը չէր ուզում ընտրվել։

Այնուամենայնիվ, 96 թվականի այդ ամբողջ անհամությունը վերագրում եմ Տեր-Պետրոսյանի հոգնածությանը։ Արդեն սպառել էր իրեն։ Այդ դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ։ ՈՒզում էր, որ ես էլ հրաժարվեմ պաշտոնից, Վազգեն Սարգսյանն էլ։ Մի խոսքով, կարծես ոչ մի բան էլ չէր ուզում։ Ամբողջ պետական համակարգը հուսահատված էր, կազմալուծված, 3 ամիս կառավարություն չէր ձևավորվում։ Հին կառավարությունն էլ չէր աշխատում։ այդ կառավարությունն առհասարակ չէր աշխատում 96-ի հունվարից, որովհետև այդ ժամանակ նախագահը Բագրատյանին ասել էր, որ նրան ազատելու է աշխատանքից; Ո՞վ կաշխատեր այդ դեպքում։ Այդպես, մի տարի կորցրինք։ Մի տարի էլ կորցրինք 97 թվականին, երբ երկիշխանություն էր հանրապետությունում։ Բայց հետո երևաց, որ ամբողջ 97 թիվը Տեր-Պետրոսյանը պատրաստում էր իր հեռանալը»։ https://www.aravot.am/1998/12/25/784479/

Բնականաբար, 50-51-ամյա նախագահը, ըստ նրա զինակցի՝ եթե 1996-97-ին արդեն հոգնած ու սպառված էր, ապա՝ 2021-ին, այսինքն, 25 տարի անց այդ ինչպե՞ս է «ողջախոհության ճրագ» դառնալու։ Այդ «ճրագից» մեկ-երկուսը՝ ինքնալուծարված, բայց դեռ՝ ինքնաբերաբար գործող՝ խորհրդարանում կան՝ Անդրանիկ Քոչարյան, Հովհաննես Իգիթյան՝ 25 տարվա վաղեմության դեմքեր։

Հիմա՝ Արցախը՝ թուրքին հանձնելու ու ՀՀ սահմանների հարցերը հօգուտ ադրբեջանի՝ գործընթացը ավարտին է մոտենում և հնից հին ՀՀՇ-ականները՝ ըստ ցուցակի՝ առաջին նախագահի գլխավորությամբ գալիս են։
Գալիս են, որ մաքրվե՞ն, հերոսանա՞ն՝ կապիտուլյանտի ֆոնին։

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր