Ավոկադոն ունիվերսալ եւ օգտակար մթերք է, որը կարելի է օգտագործել շատ ուտեստների մեջ, ավելին՝ աղանդերներ եւ թխվածքներ պատրաստելիս դրանով կարելի է փոխարինել ճարպերը:
Ավոկադոյի 5 օգտակար հատկություններն է նշել CNN Nutrition-ի թղթակից Լիզա Դրեյերը:
Ավոկադոն պարունակում է օգտակար օմեգա-3 ճարպաթթուներ
Ավոկադոն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք կարող են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ նվազեցնել ինսուլտների ու ինֆարկտների հավանականությունը:
Ավոկադոն օգտակար է նյարդային համակարգի համար
Ավոկադոն համարվում է կալիումի աղբյուր, որը կարեւոր է նյարդային համակարգի աշխատանքի եւ բջիջներին սննդանյութեր մատակարարելու համար: Կալիումը նաեւ նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը:
Ավոկադոն օգնում է պայքարել խոլեստերինի դեմ
Ավոկադոն հարուստ է չհագեցած ճարպերով, որոնք նպաստում են խոլեստերինի դուրսբերմանը եւ թրոմբոզի զարգացման ռիսկի նվազմանը:
Ավոկադոն օգնում է նորմալացնել քաշը
Ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որը սնուցում եւ նորմալացնում է աղիների աշխատանքը: Այդ պատճառով այս մթերքը օգտակար է նրանց համար, ովքեր հետեւում են քաշին:
Ավոկադոն օգտակար է հղի կանանց համար
Ավոկադոն պարունակում է ֆոլաթթու, որն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի եւ առողջ հղիության համար: Այս նյութը օգնում է կանխել նորածինների բնածին արատները, ուստի հղի եւ հղիության նախապատրաստվող կանանց նույնպես խորհուրդ է տրվում ավոկադո օգտագործել: