Այսօր խիստ գովազդվող նիհարեցնող թեյերը պարունակում են նյութեր, որոնք ունեն միզամուղ եւ լուծողական ազդեցություն: Սակայն դրանց օգտագործման դեպքում օրգանիզմից ջուրն է դուրս գալիս, եւ ոչ թե ճարպը, այնպես որ դրանք իրականում չեն օգնում նիհարել: Այս մասին իր Instagram-ում պատմել է սննդաբան Սվետլանա Ֆուսը:
Մասնագետի խոսքով՝ նման ըմպելիքները կարող են նույնիսկ վնասել առողջությանը, քանի որ մարդկանց մեծամասնության ամենօրյա սննդակարգում բացակայում է նյութափոխանակության համար անհրաժեշտ հեղուկի քանակը:
«Նիհարելու համար թեյ օգտագործելիս դուրս է գալիս այն հեղուկը, որը օրգանիզմը բավարար քանակությամբ չի ստանում եւ փորձում է պահպանել այն իր կարիքների համար: Միզամուղների բացասական ազդեցություններից մեկը կյանքի համար կարեւոր միկրոտարրերի` կալիումի, նատրիումի, կալցիումի, մագնեզիումի հավասարակշռության խախտումն է»,- պարզաբանել է մասնագետը:
Այսպիսով, նիհարելու փոխարեն նման թեյը կարող է վնաս հասցնել օրգանիզմին: Այն նաեւ ունակ է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Հետեւաբար, եթե ցանկանում եք նիհարել, խորհուրդ է տրվում անցնել առողջ սննդակարգի ու սկսել սպորտով զբաղվել՝ հույսը չդնելով «հրաշագործ» ըմպելիքների վրա: