Ինչո՞վ է թրթնջուկն օգտակար առողջության համար
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է թրթնջուկն օգտակար առողջության համար

Թրթնջուկը շատ օգտակար բույս ​​է, պնդում է սննդաբան Աննա Կորոլը (Ռուսաստան): Այն բազմաթիվ վիտամիններ եւ օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութեր է պարունակում, ինչպես նաեւ ուժեղացնում է իմունային համակարգը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ 100 գրամ թրթնջուկը վիտամին C-ի օրական արժեքի ավելի քան 50 տոկոսը` նույնիսկ ավելին, քան կիտրոնն ու սպանախը:

Թրթնջուկը հարուստ է նաեւ բետա-կարոտինով՝ A վիտամինի նախորդով, որը պատասխանատու է մաշկի եւ աչքերի վիճակի համար եւ ունի հստակ հակաօքսիդիչ հատկություններ: Բույսը նաեւ B խմբի վիտամիններ է պարունակում, որոնք օրգանիզմում պատասխանատու են ճարպի, սպիտակուցների եւ ածխաջրերի նյութափոխանակության համար, ինչպես նաեւ օգտակար են հիշողության եւ կոնցենտրացիայի բարելավման համար:

Ըստ սննդաբանի՝ թրթնջուկի հյութը կարող է օգնել բարելավել երիկամների առողջությունը եւ թեթեւացնել այտուցները: Բացի այդ, այն օգտակար կլինի լյարդի եւ լեղապարկի հիվանդություններ ունեցող մարդկանց համար, քանի որ դրանում պարունակվող նյութերը բարելավում են լեղիի հեղուկությունը:

Սակայն պետք չէ մոռանալ, որ որոշ մարդկանց համար թրթնջուկը հակացուցված է: Մասնավորապես, թրթնջուկային թթուն կարող է միզապարկի եւ երիկամների քարեր առաջացնել: Բացի այդ, սրացման ժամանակ անհրաժեշտ է ամբողջովին բացառել թրթնջուկը սննդակարգից միզապարկի հիվանդության, օստեոպորոզի եւ գաստրիտի դեպքում:

news.am