Ինչպե՞ս պաշտպանվել օդորակիչների վնասակար ազդեցությունից
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս պաշտպանվել օդորակիչների վնասակար ազդեցությունից

Օդորակիչները որոշ դեպքերում կարող են բացասաբար ազդել մարդու առողջության վրա՝ հանգեցնելով մի շարք հիվանդությունների: WeChat-ի չինացի օգտատերերից մեկն այդ բացասական ազդեցությունից խուսափելու միջոց է գտել: Ինչպես հայտնում է «ԻնոՍՄԻ»-ն, այսօր շատերը խոսում են այսպես կոչված «օդորակիչների հիվանդության» մասին, բայց դա բառի բուն իմաստով հիվանդություն չէ, ուստի դրա բուժման համար բժշկական առաջարկներ չկան: Սա օդափոխիչի փչումից առաջացած անհարմարության անունն է:

Այդ խնդրից խուսափելու համար խորհուրդ է տրվում շատ ժամանակ չանցկացնել այն սենյակում, որտեղ գործում է օդորակիչը: Անհրաժեշտ է նաեւ ամեն օր բացել պատուհանը եւ օդափոխել սենյակը: Խորհուրդ է տրվում նաեւ սենյակում օպտիմալ ջերմաստիճան պահպանել. ներսում եւ դրսում ջերմաստիճանի տարբերությունը չպետք է գերազանցի 5 աստիճանը, իսկ սենյակում ջերմաստիճանը չպետք է լինի 26 աստիճանից ցածր:

Մարդիկ, ովքեր ստիպված են երկար աշխատել սենյակում, որտեղ աշխատում է օդորակիչը, խորհուրդ է տրվում ամեն օր որոշ ժամանակ անցկացնել մաքուր օդին եւ ավելի շատ ջուր խմել: Բացի այդ, դուք պետք է համոզվեք, որ սառը օդի հոսքն ուղղակիորեն չի փչում մարդու վրա, հատկապես եթե նա քրտնած է:

Արգելվում է ծխել փակ սենյակներում, որտեղ օդորակիչ է աշխատքում: Անհրաժեշտ է նաեւ պարբերաբար մաքրել օդորակիչի ֆիլտրը եւ այլ մասեր, որոնցում կարող են միկրոօրգանիզմներ գոյանալ:

Խորհուրդ է տրվում նաեւ զգույշ լինել միացրած օդորակիչով ավտոմեքենայի մեջ: Օրինակ, օդորակիչը միացրած չի կարելի քնել ավտոմեքենայի մեջ: Ուղեւորների սրահում միացված օդափոխիչի հետ քնելիս հնարավոր է չնկատել շարժիչից ածխածնի օքսիդի արտահոսքը եւ թունավորվել:
Բացի այդ, նախ պետք է բացել պատուհանները, ապա գործարկել շարժիչը: Եթե ավտո​​մեքենան երկար ժամանակ կանգնած է կիզիչ արեւի տակ, ապա ավելի լավ է միանգամից չմտնել դրա մեջ, այլ՝ նախ զովացնել սրահը: Սակայն ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններից խուսափելու համար պետք չէ միանգամից միացնել օդորակիչը:

med.news.am